Рэймонд Смаллиан

 Алиса в стране смекалки 

        Թարգմանությունը` Զարինե Պապոյանի

 

 

Խնդիրներ  Հրաշքների  Աշխարհից

 

Գլուխ 1

Ալիսաներից  ո՞վ :

Ամեն  ինչ  սկսվեց  Ալիսայի  ծննդյան  օրվանից:  Ոչ  այն  Ալիսայի,  ով  Հրաշքների  Աշխարհից  է,  այլ  իմ  ծանոթ  աղջկա`  Ալիսա  անունով: Իսկ  թե  ինչպես  այս  պատմության  մեջ  հայտնվեց  մյուս  Ալիսան, դուք  շուտով  կհասկանաք:  Բնականաբար,  ծննդյան  օրը  ներկա  էին  Ալիսայի  փոքր  եղբայրը  Թոնին  և  նրա  ընկերները `  Մայքլը,  Լիլիանը  և  ևս  մի  քանի  տղաներ  և  աղջիկներ:

Այն  բանից  հետո  ,  երբ  խաղացին  անթիվ  քանակով  խաղեր  և  ցույց  տվեցին  բոլոր  աճպարարությունները,  երեխաները  ցանկացան  լսել  ինչ-որ  տրամաբանական  խնդիրներ `  գլուխկոտրուկներ:

– Կարող  եմ  ձեզ  առաջարկել  մի  հետաքրքիր  խնդիր,-  ասացի  ես:  Պատկերացրեք,  որ  ձեր  առջև  երկու  բոլորովին  չտարբերվող  երկվորյակներ  են:  Մեկը  միշտ  ստում  է ,  մյուսը  միշտ  ասում  է  ճշմարտությունը:

– Իսկ  ի՞նչ  են  նրանց  անունները :

– Երկվորյակներից  մեկի  անունը  Ջոն  է,  –  հայտնեցի  ես:

–  Այնքան  էլ  հազվադեպ  հանդիպող  անուն  չի,-  հայտարարեց  Թոնին:  –  Գրեթե  ամեն    պատահածին,  ինչպես  ասում  են,  Տոման,  Դիկին  և  Գարրին,  անպատճառ  անվանում  են  Ջոն:

Թոնիի  դիտողությունը  մի  քիչ  շփոթեցրեց  ինձ:

–  Իսկ  ի՞նչ  է  մյուս  եղբոր  անունը,- հարցրեց  Թոնին:

– Չեմ  հիշում,- խոստովանեցի  ես:

– Իսկ  ինչու՞  դուք  չեք  հիշում,- հետաքրքրվեց  Մայքլը:

–  Չգիտեմ  ինչու ,- պատասխանեցի  ես,-  հա   իմիջայլոց,  թե  ինչ  է  մյուս  եղբոր  անունը,  բացարձակապես  անէական  է:

–  Իսկ  ով  է  Ջոնը-  նա,  ով  ստում   է,  թե՞  նրա  եղբայրը,-    խոսակցությանը խառնվեց Լիլիանը:

–  Լավ  հարց  է,-  հավանություն  տալով   նկատեցի  ես,-   ցավալի  է  միայն ,  որ   ոչ  ոք  չգիտի  ,  ով  է  ստում `  Ջոնը,  թե  նրա  եղբայրը:

–  Իսկ  ինչո՞ւմն է  խնդիրը,- հարցրեց  Ալիսան:

–  Ահա  թե  ինչումն  է  խնդիրը:  Ենթադրենք,  որ  դուք  հանդիպել  եք  երկվորյակներին  և    ցանկանում  եք  իմանալ,  ով  է  նրանցից  Ջոնը:  Նրանցից  յուրաքանչյուրին  դուք  կարող  եք  տալ  միայն  մեկ  հարց,  որին  կարելի  է    պատասխանել  կարճ.  <<  այո>>  կամ  <<ոչ>> :  Հարցը  պետք  է  բաղկացած  լինի   երեք  բառից: Իսկ  ի՞նչ  հարց  դուք  կտայիք:

– Ընդամենը  երեք  բա՜ռ,-  զարմացած  բացականչեց   Մայքլը:

–  Միանգամայն ճիշտ  է,-  հաստատեցի  ես:  –  Իրականում  այս  պայմանը  բավականաչափ    հեշտացնում  է  խնդիրը.  այդքան  էլ  շատ  չեն  հարցերը,  որոնք  բաղկացած  են  ընդամենը  երեք  բառից:

–  Ես  գիտեմ,-  ասաց  Ալիսայի  հյուրերից  մեկը:  – Պետք  է  հարցնել  երկվորյակներից  մեկին.  <<  Քո  անունը  Ջո՞ն  է>> :

–  Ոչինչ  դուրս  չի  գա,-  առարկեց  Մայքլը:  Ենթադրենք, որ  քո  հարցին  երկվորյակը  պատասխանել  է  <<այո>>:  Ի՞նչ  կտա  դա:  Ընդհանուր  առմամբ  ոչինչ . որովհետև  նա  կարող  է  և  ստել  ,  և  ասել  ճշմարտությունը:

– Մտածեցի,-  տեղից  վեր  ցատկեց   Ալիսայի  մյուս  ընկերը:  –  Ես  կհարցնեի  եղբայրներից  մեկին. <<Քո  կարծիքով  ջուրը  թա՞ց  է>>  :

Բոլորը  սկսեցին  մտածել  հարցի  նոր  տարբերակը: Հետո  Ալիսան  ասաց.

–  Ոչինչ  չի  ստացվի :  Եթե  երկվորյակը,  ում  հարցրել  եք  պատասխանի  <<  այո>>,  ապա  դու  կիմանաս ,  որ  նա  ասում  է  ճշմարտությունը:    Եթե  նա  պատասխանի          << ոչ>>,  ապա  դու  կիմանաս,  որ  նա  ստում  է:  Բայց արդյոք  նրա  անունը   Ջոն  է  ,  կմնա  նախկինի  պես  անհայտ:

–  Միանգամայն  ճիշտ է,- հաստատեցի  ես:

-Բայց  թերևս  դուք  կկարողանաք  իմանալ, ստում  է  նա  թե  ասում  է  ճշմարտությունը,  –   պաշտպանեց   հարցի  հեղինակին  Թոնին:

–  Ճիշտ  է  ,-  համաձայնեցի  ես ,-  խնդիրը  դրված  է  այլ  կերպ:  Քանզի  մենք  պետք  է  պարզենք,  ոչ  թե  ով է   եղբայրներից  ստում,  այլ  իմանանք,  ում  անունն  է  Ջոն:

–  Ես  մի  միտք  ունեմ,-  ասաց  հյուրերից  մեկը:

–  Իսկ  ինչ  կլինի,  եթե  հարցնենք  երկվորյակներից  մեկին. <<  Դու  ստու՞մ  ես >>:

–  Անօգուտ  հարց  է ,-  վրդովվեց  Լիլիանը:  – Նախապես  կարելի  է  ասել,  որ  ում  էլ  դու  դիմես,  նրան,  ով  միշտ  ասում է  միայն   ճշմարտությունը,  թե նրան,  ով  ստում  է,  պատասխանը  միշտ  լինելու  է    նույնը .<<  Ոչ>> :

–  Ինչու՞,-  զարմացավ  հյուրերից  մեկը:

–  Որովհետև,-  պատասխանեց  Լիլիանը,-  նա  ով  միշտ  ասում  է  միայն  ճշմարտությունը,  երբեք  չի  ստի  և  իրեն  չի  ներկայացնի  որպես  ստախոս,  իսկ  ստախոսը  երբեք  ազնվորեն  չի  խոստովանի,  որ  նա  ստախոս  է :  Եվ  այս  և  մյուս  դեպքում  երկուսն  էլ  կպատասխանեն  հարցին  միանման. <<  Ոչ>> :

–  Շատ  լավ,-  հավանություն  տալով  գլխով  արեցի   ես:

– Իսկ  ինչպիսի  հարցը  մեզ  թույլ  կտա  իմանալ ,  երկվորյակներից  ու՞մ  անունն  է  Ջոն ,-   հարցրեց  Թոնին,-  հենց  դրանում  էլ  կայանում  է  խնդիրը.  մտածելով  և  վիճելով, Ալիսան  և  նրա  հյուրերը  վերջապես  կարողացան  մտածել    անհրաժեշտ  հարցը` բաղկացած   ընդամենը  երեք  բառից:  Կկարողանա՞ք  դուք  գտնել  այդպիսի  հարց :

Երբ  խնդիրը  համատեղ  ուժերով  լուծվեց,  Ալիսան հարցրեց.

– Իսկ  եթե  այն  բանի  փոխարեն,  որ  փորձեիք  իմանալ,  ով  է  երկվորյակներից  Ջոնը ,  դուք   ցանկանայիք  պարզել,  ստախոս  է  արդյոք  Ջոնը    կամ   ով  է      երկվորյակներից  միշտ  ասում  ճշմարտությունը:  Կարելի՞  է  արդյոք  այս  դեպքում  էլ  բավարարվել  միայն  մեկ   հարցով:

–  Առանց  որևէ  կասկածի,-  պատասխանեցի  ես:

–  Բայց  այս  անգամ  երեք  բառը  արդեն,  հավանաբար  բավարա՞ր  չէ, –  հետաքրքրվեց  Թոնին:   Ես  մտածեցի,  բայց  ոչ  այդքան էլ  երկար .

–  Ոչ, այս  անգամ  էլ  կարելի  է  բավարարվել   միայն  երեք  բառ  պարունակող  հարցով:

Կհաջողվի  արդյոք  ձեզ,  ընթերցող,  գտնել  երեք  բառից  կազմված  հարց,  որը  թույլ  կտա  պարզել ,  ոչ  թե  ով  է   եղբայրներից  Ջոնը,  այլ  չի  ստու՞մ    արդյոք  Ջոնը:

–  Այն  բանից  հետո,  երբ  անվանակիցը  և  հյուրերը նստեցին  հյուրասիրության  սեղանի  շուրջ,  բոլորը  նորից  ցանկացան  փորձել  իրենց  ուժերը  տրամաբանական  խնդիրների  լուծման  մեջ:

– Ձեր  գրքերից  մեկում, – սկսեց` դիմելով ինձ Ալիսան,  բերվում  է  մի  քանի տրամաբանական   խնդիրներ   Ալիսայի  մասին  Հայելու  աշխարհից:  Չե՞ք  կարող արդյոք  դուք    առաջադրել   մեզ  ևս  մի  քանի  խնդիրներ  Ալիսայի  մասին:

–  Մի՞թե  ես  երբևէ  գրել  եմ  քո  մասին  Հայելու  աշխարհում ,-  հարցրեցի    ես  կրկնակի զարմանքով:

– Ոչ  իմ  մասին,-  բուռն  կերպով  հակառակվեց  Ալիսան,-  այլ  մյուս  Ալիսայի  մասին:

–  Այդ  ո՞ր,-  հետաքրքրվեցի  ես:

–  Նրա,  ով  եղել  է  Հայելու  աշխարհում:

– Կարելի  է  ասել,  քո  արտացոլանքի՞ :

–  Ոչ  ,  ոչ  և  ոչ,-  համառորեն  չէր  հանձնվում  Ալիսան:  –  Այդ  Ալիսան  ամեևին  իմ  արտացոլանքը  չէ: Նա  իմ  հետ  ոչ  մի  կապ  չունի:  Այդ  Ալիսան  Լուիս  Քերոլի  հեքիաթից  է:

–  Ա՜խ այդպես,- նկատեցի  ես  անմեղ  տեսքով:

– Այո:  Վերջապես  դուք  կպատմե՞ք  մեզ ինչ-որ   նոր  պատմություններ  խնդիրներով:  Ես  մեկ  րոպե  մտածեցի:

–  Իսկ  ի՞նչ  կասեք  Ալիսան  Հրաշքների  աշխարհից  պատմության մասին:

Ես  երբեք  չեմ  եղել  Հրաշքների  աշխարհում,-  ակնթարթորեն  հակահարված  հասցրեց Ալիսան:

–         Իհարկե  ոչ,  ոչ  և  ոչ ,-  հաստատեցի  ես:  –  Ես  նկատի  ունեի  ամենևին  ոչ  քեզ,  այլ  մյուս  Ալիսային:

–         Ո՞ր ,-  հարցրեց  Ալիսան:

–         Նա,  Լուիս  Քերոլի  հեքիաթից,-  ստիպված  էի  խոստովանել  ես:

Բոլորը    հրճվանքից  ծիծաղեցին. Ալիսան  կատակեց  ինձ   հետ  այնպես, ինչպես  ես  քիչ  առաջ  կատակեցի նրա  հետ:

– Ես  կատակեցի,-  ասաց  Ալիսան  ծիծաղելով,- այնպես,  ինչպես  դուք:  Մեծ  հաճույքով  կլսեմ  ձեր  նոր  պատմությունները  Ալիսայի  մասին  Հրաշքների  աշխարհից:  Այսպես  էլ  ամեն  ինչ  սկսվեց:

Գլուխ  2 .

Ո՞վ  էր  գողացել  ոլորաբլիթները :

Ամառային  մի  լավ  օր  Փոսիկի  Դաման  թխեց  ոլորաբլիթներ  :

Փոսիկի  Վալետը  բոլորից  խելացի  էր և  յոթ  ոլորաբլիթներ  գողացավ:

1.Առաջին  պատմություն.  Ինչ  լավ  կլիներ,  եթե  դու  թխեիր  համեղ  ոլորաբլիթներ,-  մի  անգամ`  ամառային  մի  ցուրտ  օր  խնդրեց   Փոսիկի  Թագավորը   Փոսիկի  Թագուհուն:

– Ինչպե՞ս  թխեմ  ոլորաբլիթներ ,  երբ  մուրաբա  չկա,-  զայրացած  բղավեց  Թագուհին:  – Քանզի  ամենահամեղը  ոլորաբլիթներում   մուրաբան  է :

–  Ուրեմն  վերցրու   մուրաբա,-  խորհուրդ  տվեց  Թագավորը:

–  Շատ  կուզեի,  բայց  չեմ  կարող,-  ավելի  զայրացավ  Թագուհին:  –  Իմ  մուրաբան  ինչ-որ  մեկը  գողացել  է  :

– Չի  կարող  պատահել,- զարմացավ  Թագավորը:  – Դու  լու՞րջ ես  ասում:   Եվ  քո  կարծիքով,  ո՞վ  է  գողացել  մուրաբան:

– Հուսով  եմ  դու չե՞ս  մտածում  ,  որ  ես  եմ  գողացել : Եթե  ես  իմանայի  ,  ով  է  գողացել  մուրաբան,  ապա  մուրաբան  արդեն  վաղուց  կլիներ  այնտեղ, որտեղ  դրված  էր,  և  իմիջայլոց  նաև  այդ    անպիտանի  գլուխը:

Թագավորը  հրամայեց  իր  զինվորներին  փնտրել  կորած  մուրաբան,  և  այն  գտնվեց  այն  տնակում,  որտեղ  ապրում  էին  Մարտյան  Նապաստակը,  Գլխարկագործը  և  Քնամուկը:  Բնականաբար,  երեքն  էլ   ձերբակալվեցին  և  կանգնեցին  դատարանի  առաջ:

-Ես  պահանջում  եմ,-  հայտարարեց  Թագավորը,  դիմելով  դատավորին  և  երդվյալներին,  որ դուք  մինչև  վերջ  քննեք  այս  հարցը:

Տանել  չեմ  կարողանում,  երբ  իրենց  քիթը  մտցնում  են  իմ  խոհանոց  և  գողանում են  իմ  մուրաբան :

-Ինչու՞,-  հարցրեց  ծովախոզուկներից  մեկը:

– Խեղդե՜լ  այդ  ծովախոզուկին,- բղավեց  Թագուհին:

Դժբախտ  ծովախոզուկին  նույն  պահին  խեղդեցին:  (Նրանք,  ովքեր  կարդացել  են    << Ալիսայի  արկածները  Հրաշքների  աշխարհում>> գիրքը,  առանց  դժվարության  կհիշեն,  ինչ  է  նշանակում  << խեղդել>>  բառը.  ծառայողները  վերցրեցին  մի  մեծ  պարկ ,  նրա  մեջ  գցեցին  ծովախոզուկին  և ,  կապելով  պարկը   պարանով`  նստեցին  նրա  վրա   )  :

Երբ  իրարանցումը,  որն  առաջացել  էր  ծովախոզուկին  խեղդելու  պատճառով  հանդարտվեց,  Թագավորը շարունակեց, –  այսպիսով , ես  պահանջում  եմ,  որ  դուք  մինչև  վերջ  քննեք  և  պարզեք  այս  հարցը:

–  Դուք  արդեն  ասել  եք  այդ  մասին,-  նկատեց  երկրորդ  ծովախոզուկը  և  նույն  պահին  էլ  անողոքաբար  խեղդվեց:

–  Պատահաբար  դու՞ք  չեք    գողացել  մուրաբան,- հարցրեց  Թագավորը  Մարտյան  Նապաստակին:

–  Ես  ոչ  մի  մուրաբա  չեմ  գողացել ,-  սկսեց  աղաչել  Մարտյան  Նապաստակը:                            ( Այդ  պահին  բոլոր  մնացած  ծովախոզուկները  ծափահարեցին  և  բնականաբար  բոլորին  խեղդեցին )  :

– Ե՞վ,   իսկ  ինչ  կասեք  դուք,-   մռնչաց Թագավորը,  դիմելով  Գլխարկագործին,  ով  դողում  էր , ինչպես  աշնանային  տերևը:  –  Դուք չե՞ք պատահաբար  չարագործը,  ով  գողացել  է  մուրաբան:

Գլխարկագործը  չկարողացավ  ոչ  մի  բառ արտասանել .  նա  միայն  կում- կում  խմում  էր  իր  թեյը:

-Քանի  որ  նա  ոչինչ չունի  ասելու, ապա  դա  ապացուցում  է  նրա  մեղավորությունը,նկատեց Թագուհին:  -Կտրե՛լ  նրա  գլուխը:

-Ոչ,  ոչ,-  հազիվ    դողացող  ձայնով  արտասանեց  Գլխարկագործը:  Մուրաբան  գողացել  է  մեզանից  մեկը,  բայց  ո՛չ  ես :

-Գրի՛  առեք,-  հրամայեց  Թագավորը  երդվյալներին:  –  Այս  ցուցմունքը  կարող  է  շատ  կարևոր  լինել:

-Իսկ  դու՞ք  ,-  շարունակեց  Թագավորը ,  դիմելով  Քնամկանը:

-Ինչ   կասեք    մեզ  այս  ամենի  մասին  դու՞ք,  արդյո՞ք  ձեր  երկու  հարևանները`  Մարտյան  Նապաստակը  և  Գլխարկագործը  ասում  են  ճշմարտությունը:                                                  -Համենայնդեպս  նրանցից  մեկը  ասել  է ճշմարտությունը,-  պատասխանեց  Քնամուկը  և  ակնթարթորեն  քնեց,  և  այդպես  էլ  քնած  մնաց  մինչև  դատական  նիստի  ավարտը:    Ինչպես  ցույց  տվեց  հետաքննությունը,  ոչ  Մարտյան  Նապաստակը,  ոչ  Գլխարկագործը  չէին ասել  ճշմարտությունը:  Ո՞վ  էր  գողացել  մուրաբան:

2. Երկրորդ պատմություն .  – Հիմա  մենք  նորից  մուրաբա  ունենք,-  դիմեց  Թագուհուն  Թագավորը,-  և  դու  վերջապես  կարող ես   ոլորաբլիթներ  թխել :

– Ինչպե՞ս  ես  կարող  եմ   ոլորաբլիթներ  թխել,  երբ  ես  ալյուր  չունեմ,- հարցրեց  Թագուհին:

–  Հուսով եմ   դու  չե՞ս  ուզում  ասել ,  որ  ալյուրը  ևս  գողացել  են,-  բղավեց  Թագավորը:

– Հենց  այդպես,-  ասաց  Թագուհին:  –  Գտի՛ր  նրան,  ով  դա  արել  է  և  կտրի՛ր  նրա  գլուխը:

– Դե՜- դե՜,- փնթփնթաց   Թագավորը :-  Ինչի՞  համար  է  նման  շտապողականությունը:

Սկսեցին  փնտրել  ալյուրը ,  և  որոշ  որոնումներից  հետո  գտան  այն  տնակում,  որտեղ  ապրում  էին  Մարտյան  Նապաստակը ,  Գլխարկագործը  և  Քնամուկը:

Բնականաբար,  երեքն  էլ  ձերբակալվեցին  և  կանգնեցին  դատարանի  առաջ:

Դատարանում  Մարտյան  Նապաստակը  հայտարարեց,  որ  ալյուրը  գողացել  է  Գլխարկագործը:  Իր  հերթին    Գլխարկագործը  և  Քնամուկը  ցուցմունքներ  տվեցին,  որոնք  ինչ-որ  պատճառներով  չգրանցվեցին,  այդ  պատճառով  էլ  տեղեկացնել  ձեզ,ինչի  մասին են  նրանք  խոսել,  ես  պարզապես  անզոր  եմ:  Դատական  նիստի ընթացքում  պարզվեց, որ  ալյուրը  գողացել  է  երեք   մեղադրյալներից  մեկը  և  միայն  նա  է  տվել  ճշմարիտ  ցուցմունքներ :  Ո՞վ  էր   գողացել  ալյուրը:

3.  Երրորդ  պատմություն.-  Ահա  և  ալյուրը  տեղում  է ,-  ուրախ  ասաց  Թագավորը:

-Հիմա  դու  վերջապես  կարող  ես    ոլորաբլիթներ  թխել:

– Թխել  ոլորաբլիթներ  առանց  պղպեղի՞,-  հարցրեց  Թագուհին:

– Պղպեղի՞,-  անվստահ  կրկնեց  հարցը  Թագավորը:  –  Երևի  դու  չե՞ս  ուզում  ասել ,  որ  ոլորաբլիթներում  պղպեղ  ես  օգտագործում:

– Շատ  քիչ,-  պատասխանեց  Թագուհին:

–  Երևի  դու  չե՞ս  ուզում  ասել,  որ  պղպեղը  ևս  գողացել  են:

–  Հենց  այդպես,-  ասաց  Թագուհին:  –  Փնտրի՛ր  պաղպեղը:

– Կգտնես  պղպեղը`  կգտնես  նաև  մեղավորին:  Գտնես  գողին`  կտրի՛ր  նրա  …

–  Բավական  է,-  շտապ  ընդհատեց  նրան  Թագավորը:  –  Ես  ամեն  ինչ   հասկացա:

Ուզեին ,  թե  չուզեին,  ստիպված  սկսեցին  փնտրել  պղպեղը:  Դուք  բոլորտ,  պետք  է  որ  իմանաք` նրանք,  ովքեր  գողանում  են   պղպեղը,  երբեք  չեն  ասում  ճշմարտությունը:

-Ճի՞շտ  է,  –  հարցրեց  Ալիսան (  ոչ  թե  Հրաշքների  աշխարհի  Ալիսան,  այլ  մյուս   Ալիսան,  ում  ծննդյան  օրը  ես  ներկա  էի)  :

–         Երբեք  այդ  մասին  չեմ  լսել:

–         Մի՞թե  երբեք,-  կեղծ  զարմացա  ես:

-Կյանքում  ոչ  մի  անգամ:  Ընդ  որում,  մտածում եմ, որ  ոչ  ոք  չի  լսել:  Դուք  լսե՞լ  եք  նման  բան:

Բոլոր  երեխաները  բացասական  շարժեցին   գլուխները:

-Լավ,- համաձայնեցի  ես:  –  Թող  ձեր  ասածով  լինի:

Ենթադրենք,  որ  յուրաքանչյուրը,  ով  գողանում  է  պղպեղը,  երբեք  չի  ասում  ճշմարտությունը:

-Թող  այդպես  լինի ,-  առանց  տատանվելու  համաձայնեց  Ալիսան:

Բայց  վերադառնանք  պատմությանը:  Ամենաշատ  մեղադրանքները  ընկան  Դքսուհու  խոհարարուհու  վրա:  Դատարանում  նա  արեց  ընդամենը  մեկ  հայտարարություն.

-Ես  գիտեմ,  ով  է  գողացել  պղպեղը:

Ենթադրենք,  որ  նրանք,  ովքեր  գողանում  են  պղպեղը,  միշտ  ստում  են:  Խոհարարուհին  մեղավոր  էր  ,  թե՞  ոչ  :

4.  Ո՞վ  էր  վերջապես  գողացել  պղպեղը:

Այն  բանից  հետո,  երբ  Դքսուհու  խոհարարուհու   անմեղությունը  ապացուցվեց,  թագավորը  սկսեց  կասկածել  Մարտյան  Նապաստակին,  Գլխարկագործին  և  Քնամկանը: Նա   զինվորներ  ուղարկեց  նրանց  տնակ, բայց  որոնման  արդյունքում   պղպեղը  այդպես  էլ  չգտան:  Բայց  քանի  որ  երեք  կասկածյալներն  էլ  կարող  էին  թաքցնել  պղպեղը  ինչ-որ   գաղտնի  տեղ, նրանց  ձերբակալեցին :

Դատարանում  Մարտյան  Նապաստակը  հայտարարեց, որ  Գլխարկագործը  մեղավոր  չէ,  իսկ  Գլխարկագործը  պնդում  էր,  որ  Քնամուկն  է  անմեղ:  Երբ  Քնամկանը խոսք տրվեց, նա ինչ-որ  անհասկանալի  բաներ  փնթփնթաց  քթի  տակ, բայց այդպես  էլ  չարթնացավ, և  նրա  վկայությունները  չընդգրկվեցին  արձանագրությունում:

Պարզվեց,  որ  անմեղներից  ոչ-ոք  չի  արել  կեղծ  հայտարարություն (ևս մեկ անգամ հիշեցնենք, որ նրանք, ովքեր գողանում  են պղպեղը, երբեք ճիշտը  չեն  ասում): Բացի  այդ,  պարզվել  է,  որ պղպեղը  գողացել  է  միայն  մեկը:

Տնակի  երեք  բնակիչներից  ո՞վ  էր  մեղավոր (եթե երեքից  ինչ-որ  մեկը  ընդհանրապես  մեղավոր  է):

5.  Այսպես,  ո՞վ  է   ամեն  դեպքում  գողացել  պղպեղը:

–          Ավելորդ  է ասել, որ, գործը  իրոք  դժվար է ,- ասաց Թագավորը:

Որքան  էլ  տարօրինակ  է, բայց  այս  անգամ  նա  սկսեց  կասկածել  Արծվառյուծին, Կեղծ  Կրիային  և  Խեցգետնին: Դատարանում  Արծվառյուծը  հայտարարեց, որ  Կեղծ  Կրիան  մեղավոր  չէ,  իսկ  Կեղծ  Կրիան պնդում  էր,  որ  մեղավոր  է  Խեցգետինը:

Պարզվեց,  որ  անմեղներից  ոչ-ոք  չէր   ստում   և  մեղավորներից  ոչ-ոք  չէր  ասում  ճշմարտությունը:  Ո՞վ  էր  գողացել  պղպեղը:

6.  Երբ  ես  հասել  էի   իմ  պատմվածքի  այս  հատվածին,  ինձ  ընդհատեց  Ալիսան (անվանակիցը ) :

–  Ռայմոնդ,- ասաց  նա,- ձեր  վերջին  խնդրի   հերոսները  այդքան  էլ   հաջող  ընտրված  չեն:

Ես  մտածեցի  և  հանկարծ  հասկացա,  որ  չտեսնված   խելացի  աղջիկ  է  իմ  Ալիսան:

Ձեզանից  նրանք, ովքեր  կարդացել  են  << Ալիսան  հրաշքների  աշխարհում>> գիրքը , երևի  կռահեցին ինչու՞:  Իրականում, ինչու՞ :

7.Չորրորդ պատմություն. Որքան  գլխացավանք  պատճառեց  այս  անիծյալ  պղպեղի  որոնումները,- զայրացած  ասաց  թագավորը: – Կարելի է  մտածել,  որ  առանց  դրա  ուղղակի  անհնարին  է  թխել  ոլորաբլիթներ: Տեսնու՜մ  եք,նրան պղպեղը  չի  բավականացնում:

-Իսկ  գուցե  դու  ոլորաբլիթների  խմորի  մեջ  դարչի՞ն    դնես,- ավելացրեց  նա   հեգնանքով:

– Իսկ  ես  հենց  դնելու  եմ,- պատասխանեց Թագուհին,- բայց  մի  փոքր,  համի  համար:

-Հրաշալի՜  է – բացականչեց  թագավորը: – Ի դեպ, հիմա,  երբ  դու   նորից  պղպեղ  ունես, գուցե  վերջապես  թխե՞ս  ոլորաբլիթներ:

-Առանց  շաքարի՞,- հարցրեց  Թագուհին:

– Շաքարն  ի՞նչ ես անում, մի՞թե  մուրաբան  բավարար  չէ,- հետաքրքրվեց  Թագավորը:

-Ոլորաբլիթների  համար  շաքար  է  հարկավոր,  իսկ  իմ  շաքարը  գողացել  են:

-Խնդրում  եմ  նույն  պատմությունը  նորից  մի  սկսիր,-  հոգնած  ասաց  Թագավորը:                       – Տեսնում  եմ,  ես  այդպես  էլ  ոլորաբլիթ  չեմ  ուտի:

Բայց  պարզվեց,  որ  գողացված  շաքարը գտնելը, շատ  ավելի  հեշտ  էր: Այն  հայտնաբերվեց  Դքսուհու   տանը,  և  ինչպես  ցույց  տվեց  հետաքննությունը, այն  գողացել  էր  կամ  Դքսուհին, կամ  նրա  խոհարարուհին, բայց  ոչ  երկուսը : Դատարանում  կասկածյալները    հետևյալը  հայտարարեցին.

Դքսուհի.- Խոհարարուհին  չի  գողացել  շաքարը:

Խոհարարուհի.-  Շաքարը  գողացել  է  Դքսուհին:

Կասկածյալներից ստում  էր  նա, ով  գողացել  էր  շաքարը (Մյուսը  ասում  էր  ճշմարտությունը, թե  ստում  էր  հայտնի  չէ):

Ո՞վ  էր  գողացել  շաքարը: Արդյո՞ք  մյուս  մեղադրյալը  ասում  էր  ճշմարտությունը, թե  ստում  էր:

8.Հինգերորդ պատմություն. – Ահա  և  քո  շաքարը,- ասաց  Թագավոր:- Կարող  ես  ինձ համար  ոլորաբլիթներ  թխել:

– Ինչպես, առանց աղի՞, -հարցրեց Թագուհին:  Այդպես է , որ կա:

Աղը  նույնպես գողացել են: Հետաքննությամբ  հաստատվել է ,  որ  գողությունը  կարող  էին  իրականացնել  Թրթուրը, Մողես Բիլլը  կամ Չեշիրյան Կատուն ( Նրանցից մեկը  ներխուժել  էր  խոհանոց և  կերել  ամբողջ  աղը, որի  դատարկ  տուփը  մնացել էր իր  տեղում): Երեքն էլ կանգնեցին դատարանի առջև և  հայտարարեցին.

Թրթուր.-  Աղը կերել է Մողես Բիլլը  :

Մողես Բիլլ .- Ճշմարիտ է:

Չեշիրյան Կատու. – Ես երբեք աղ չեմ կերել:

Դատական նիստի ընթացքում պարզվեց, որ  մեղադրյալներից առնվազն մեկը ստում էր և առնվազն մեկը  ասում էր ճշմարտությունը : Ո՞վ էր գողացել աղը :

9.  Վեցերորդ պատմություն.  -Ահա  և, մի քիչ էլ աղ,- ասաց  Թագավորը: Հիմա  գոնե կարո՞ղ ես  թխել  ոլորաբլիթներ:

-Չեմ  կարող,- պատասխանեց  Թագուհին:- Ինչ-որ մեկը գողացել է իմ  թավան:

-Թավա՜ն,- զայրացած  բացականչեց  Թագավորը: -Դե  ինչ,   կփնտրենք նաև այն:

Այս  անգամ  կասկածյալների  թվում էին` Գորտը, Ծառա-Ձուկը, Փոսիկի Վալետը : Դատարանում նրանք հայտարարեցին հետևյալը.

Գորտ. – Թավան  գողացել է Ծառա-Ձուկը:

Ծառա-Ձուկ. – Ձերդ մեծություն, ոչ մի թավա էլ ես չեմ գողացել:

Փոսիկի Վալետ. – Ես եմ գողացել թավան:

– Տեսե՜ք-տեսե՜ք արդարադատության ինչպիսի օգնական հայտնվեց,- բղավեց                                 Թագավորը  Փոսիկի  Վալետի վրա: -Առանց  ստելու   բերանտ  չես  կարող բացել:

Բացահայտվեց,  որ ոչ ավելի քան մեկ մեղադրյալը ստում էր:  Ո՞վ էր   գողացել   թավան:

10. Յոթերորդ պատմություն.  Ահա  և  թավան,- ասաց Թագավորը: Վերջապես կթխես ինձ համար    ոլորաբլիթներ , թե՞   ոչ:

-Առանց բաղադրատոմսի՞,- հարցրեց  Թագուհին:

– Օգտագործիր  քո սովորական բաղադրատոմսը,- անհամբերությամբ բղավեց  Թագավորը: – Անցած անգամվա  քո  ոլորաբլիթները  փառահեղ էին:

-Չեմ  կարող,- պատասխանեց  Թագուհին:- Անցած անգամ ես պատրաստել էի ոլորաբլիթները իմ խոհարարական  գրքի  բաղադրատոմսով, բայց  այն ևս գողացել են:

Կասկածների  մեծ մասը  ընկավ Դքսուհու  խոհարարուհու  վրա:

Եվ  իսկապես խոհարարական  գիրքը  գտնվեց    Դքսուհու  խոհանոցում:

Գողանալ այն կարող էին  միայն  խոհարարուհին, Դքսուհին  և  Չեշիրյան  Կատուն:

-Խոհարարական  գիրքը  գողացել  է  Չեշիրյան  Կատուն, -հայտարարեց  Դքսուհին  դատարանում:

– Օ՜  այո, խոհարարական գիրքը  ես եմ գողացել,- համաձայնվեց Չեշիրյան  Կատուն ժպիտով:

-Ես  չեմ գողացել  խահարարական  գիրքը, -պնդում էր  խոհարարուհին:

Պարզվեց, որ  ստում էր  նա, ով  գողացել էր խոհարարական գիրքը ,և որ մնացած  մեղադրյալներից  առնվազն  մեկը  ասում էր  ճշմարտությունը:

Ո՞վ էր  գողացել  խոհարարական  գիրքը:

11. Յոթերորդ   պատմության  շարունակությունը.  Շուտով` այն բանից հետո,  երբ   խոհարարական  գիրքը  վերադարձվեց  Թագուհուն, այն  գողացան  երկրորդ  անգամ:  Եվ  կրկին  կասկածեցին Դքսուհուն,  խոհարարուհուն  և  Չեշիրյան  Կատվին:

Դատարանում  երեքն  էլ նույն  ցուցմունքները  տվեցին, ինչ-որ անցած անգամ:

Բայց  այս անգամ  նա,  ով  գողացել  էր  խոհարարական  գիրքը ստում  էր, իսկ  մյուս  երկու  մեղադրյալները  կամ  երկուսն էլ  ստում  էին,  կամ  երկուսն  էլ  ասում  էին  ճշմարտությունը:  Ո՞վ  էր  գողացել խոհարարական  գիրքը  այս  անգամ:

12. ՈՒթերորդ  պատմություն.  Ահա քեզ  քո խոհարարական  գիրքը , -ասաց Թագավորը:          – Հիմա  նաև բաղադրատոմս ունես: Թխիր ինձ համար ոլորաբլիթներ:

-Առանց կաթի՞, կարագի՞ և ձվի՞:

-Վա՜յ  ինձ, – բղավեց Թագավորը:- Սա արդեն չափազանց  է:

-Բայց  հիմա  ես  հստակ գիտեմ ով է  գողացել իմ  մթերքները: Դա  արել  են  Մարտյան  Նապաստակը, Գլխարկագործը  և  Քնամուկը,- բղավեց  Թագուհին` զայրույթից ոտքերը  գետնին զարկելով:

-Երբ ես մտա խոհանոց, տեսա, թե ինչպես նրանք  դուրս եկան պատուհանից: Եվ յուրաքանչյուրը տանում էր իր հետ  մթերքներից  ինչ-որ մեկը, միայն ես չտեսա, թե որը ում մոտ էր:

-Դա մենք շուտով կպարզենք,- դաժանորեն  խոստացավ Թագավորը:

Բոլոր  մթերքները  գտնվեցին տնակում, որտեղ ապրում էին  Մարտյան  Նապաստակը, Գլխարկագործը  և  Քնամուկը:  Բոլոր  երեքն էլ  կալանավորվեցին և  դատարանում  արեցին հետևյալ  հայտարարությունը.

Մարտյան  Նապաստակ. – Կարագը գողացել է  Գլխարկագործը:

Գլխարկագործ.-  Ձուն գողացել է  Քնամուկը:

Քնամուկ.  -Ես գողացել եմ կաթը:

Դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ նա ով գողացել է կարագը, ասում էր ճշմարտությունը, իսկ նա ով գողացել էր  ձուն`  ստում էր:

Ո՞վ   ինչ էր   գողացել:

13. Իններորդ  և  վերջին   պատմություն.  Ահա քեզ  կարագ, ձու և կաթ,-  ասաց Թագավորը:

-Մուրաբա, ալյուր, շաքար, թավա  և  խոհարարական  գիրք  դու արդեն ունես, ունես նույնիսկ պղպեղ: Գոնե հիմա դու կարո՞ղ ես թխել ոլորաբլիթներ: Թագուհին  թխեց  հիանալի ոլորաբլիթներ:

-Սրանք ավելի համով են ստացվել, քան նախորդ անգամ,- ասաց նա ինքն իրեն:- Կարծում եմ, Թագավորը գոհ կմնա:

Եվ Թագուհին ուղևորվեց Թագավորի բնակարան, որպեսզի  նրան տեղեկացնի, որ ոլորաբլիթները պատրաստ են: Ձեռք ձեռքի բռնած նրանք իջան  խոհանոց: Եվ ի՞նչ: Բացելով դուռը  նրանք տեսան, որ սեղանը, որի վրա դրված էին ոլորաբլիթները, դատարկ էր:  Ոլորաբլիթներով ափսեն  անհետացել էր:

-Սա շատ հեռուն է գնում,- բացականչեց Թագավորը` զայրույթից գունատվելով:- Ինչ-որ մեկը կրկին  ներս է մտել իմ պալատ  և  գողացել ոլորաբլիթները: Ես իսկապես մտածում եմ այն մասին, որ կախաղան հանեմ սրիկային, երբ նրան բռնեն: Ավելորդ է ասել, որ հանցագործը, ով գողացել  էր  ոլորաբլիթները, կախաղան չհանվեց, չնայած որ նրան բռնեցին,  իսկ   բոլոր  ոլորաբլիթները  ամբողջական  և պահպանված վերդարձվեցին թագավորական խոհանոց: Ահա  և  ամբողջը, ինչ ուզում էի պատմել ձեզ:

-Ի՞նչ եք ուզում դուք դրանով ասել,- եռանդուն հարցրեց (իրական ) Ալիսան:- Ինչպե՞ս թե         << վերջ>> : Բայց մենք այդպես էլ չիմացանք , ով է գողացել ոլորաբլիթները, արդյոք դատ եղավ, իսկ եթե եղավ, ապա ինչպես ընթացավ դատավարությունը: Այս ամենի մասին դուք մեզ ոչինչ չպատմեցիք:

-Դատը տեղի ունեցավ,- լրացրեցի ես իմ պատմությունը,- բայց  պարզվեց, որ գործը շատ  խճճված է:  Շատ դժվար էր գտնել հանցագործին: Դա շատ բարդ տրամաբանական խնդիր է: Կարծում եմ, ավելի լավ է ես սպասեմ մի քանի տարի, մինչև դու կմեծանաս և կկարողանաս  լուծել  այն: Այդ ժամանակ էլ ես կպատմեմ քեզ  այն ամենը, ինչ եղավ հետո:

– Ոչ, մենք ամեն ինչ ուզում ենք իմանալ, ինչ պատահել է,- անհամբեր ընդհատեց Թոնին:

-Ես կպատմեմ ձեզ, բայց  միայն մի քանի տարի անց, երբ  դուք մի քիչ էլ մեծանաք,- շարունակեցի համառել ես:

-Ոչ, մենք հիմա  ենք  ուզում   իմանալ ինչ է պատահել,- գոռացին բոլորը խմբով:

-Թող ձեր ասածով լինի,- համաձայնեցի ես,- բայց մեղադրեք ձեզ, եթե  տրամաբանական խնդիրը, որը ես ձեզ կառաջարկեմ,  շատ բարդ լինի:

-Մենք չենք դժգոհի ձեզ դրա համար, միայն  մի  ստիպեք մեզ  այլևս սպասել: Խնդրում ենք, պատմեք, ինչ   եղավ  հետո: Եվ ես շարունակեցի իմ պատմությունը:

Ինչպես ես արդեն  ասացի, գործը  չափից  շատ խճճված էր:

Սկզբում կասկածեցին  Փոսիկի Վալետին , բայց հանցանշանները և  իրեղեն ապացույցները  թույլ տվեցին  անհերքելիորեն  պնդել, որ  Փոսիկի Վալետը չէր կարող գողանալ ոլորաբլիթները:  Հետո կասկածեցին Քնամկանը:  Սակայն որոշ  հուսալի վկաներ ապացուցեցին, որ այն ժամանակ, երբ տեղի է ունեցել գողությունը, Քնամուկը ամուր քնած էր: Հետևաբար, Քնամուկը չէր կարող գողանալ ոլորաբլիթները:

Դատական  քննությունը  կարծես արդեն փակուղի էր մտնում, երբ հանկարծ դուռը  բացվեց, և հանդիսավոր կերպով դատական նիստերի դահլիճ  մտավ  Սպիտակ Ճագարը ` ոլորաբլիթների  սկուտեղով: Նրա հետևից  պահակախումբը շղթայակապ բերում էր Արծվառյուծին և Կեղծ  Կրիային  :

-Ոլորաբլիթները գտնվել են ծովեզրին,- բացատրեց  Սպիտակ Ճագարը: – Արծվառյուծը  և Կեղծ  Կրիան  պատրատվում էին դրանք ուտել , երբ վրա հասավ  պահակախումբը և  բանտարկեց նրանց բանտեր:

-Նրանք լիովին  մերկացված են,- գոռաց Թագուհին:

-Կտրե՛լ նրանց գլուխները:

– Դու շատ ես շտապում, թանկագի՛նս,- նկատեց Թագավորը:

-Սկզբում նրանց պետք է դատել:

Դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ  Արծվառյուծը  և Կեղծ  Կրիան  չէին կարող մեղավոր լինել  երկուսով միասին: Սակայն անհասկանալի մնաց, արդյոք նրանցից որևէ մեկը մեղավոր չէր, իսկ եթե մեղավոր էր, ապա նրանցից ով, կամ գուցե մեղավոր էր ինչ-որ ուրիշ մեկը: Մի՞թե դեպքերի պատահական զուգադիպությամբ էին  ոլորաբլիթները  գտել  Արծվառյուծը  և Կեղծ  Կրիան : Ո՞չ : Շուտով  անվիճելիորեն ապացուցվեց, որ  մեղավոր է ինչ-որ մեկը` կամ  Արծվառյուծը , կամ Կեղծ Կրիան (բայց ոչ երկուսը միասին ),  չնայած դատարանը ոչ մի կերպ  չէր կարողանում  որոշել, թե երկուսից ով է մեղավոր: Իրավիճակն անհույս էր թվում, երբ հանկարծ  չգիտես որտեղից  հայտնված վկաները  դատարանի վրա ամենատարբեր ցուցմունքների  հեղեղ թափեցին:

– Արծվառյուծը  չի  գողացել ոլորաբլիթները,- հայտարարեց    Դքսուհին:

– Բայց  նրան հաջողվել է գողանալ այլ իրեր,- առարկեց  խոհարարուհին:

– Կեղծ  Կրիան  երբեք  ոչինչ չի գողացել,- ասաց  Չեշիրյան Կատուն:

– Չեշիրյան Կատվին  հաջողվել է գողանալ  իրեր,- հայտարարեց  Թրթուրը:

– Խոհարարուհին  և  Չեշիրյան Կատուն ասում են ճշմարտությունը,- ասաց  Մարտյան  Նապաստակը:

– Խոհարարուհին  և  Թրթուրը  ասում են  ճշմարտությունը,- պնդում  էր Քնամուկը :

– Կամ  Չեշիրյան Կատուն, կամ  Թրթուրը  ասում են  ճշմարտությունը, իսկ հնարավոր  է  երկուսն էլ ասում են ճշմարտությունը,- իր կարծիքը  հայտնեց  Գլխարկագործը:

– Կամ Մարտյան  Նապաստակը, կամ Քնամուկն են ասում ճշմարտությունը, իսկ հնարավոր  է  երկուսն էլ ասում են ճշմարտությունը, – ասաց Մողես Բիլլը  :

– Խոհարարուհին  և  Գլխարկագործը  ասում են ճշմարտությունը,- դատարանին հայտնեց  Փոսիկի Վալետը:

– Մողես Բիլլը  ասում  է  ճշմարտությունը, իսկ Փոսիկի Վալետը  ստում  է, – պնդում էր Սպիտակ Ճագարը:

Տիրեց քար լռություն:

– Այս ամբողջ  դատարկախոսությունը  ոչինչ չի ապացուցում,- բղավեց Թագավորը: – Անընդհատ բառեր, բառեր, առանց որևէ իմաստի:

– Որոշակի իմաստ այս խոսքերում ամեն դեպքում կա: Ձերդ մեծություն, առարկեց Ալիսան, վեր կենալով նստարանի  վրայի իր տեղից,  որի վրա նստել էին  երդվյալները:              -Բանը նրանում է, որ Սպիտակ Ճագարը և Դքսուհին տվել են ցուցմունքներ, որոնք  կամ երկուսն էլ ճշմարիտ են, կամ  երկուսն էլ կեղծ են: Բոլորը անհամբերությամբ նայում էին Ալիսային: Միևնույն ժամանակ յուրաքանչյուրը գիտեր, որ Ալիսան միշտ ասում է միայն ճշմարտությունը: Ինչպես ցույց տվեց հետագա  հետաքննությունը, նրա այս հայտարարությունն էլ բացառություն չէր:

Ավելին, հենց նրանում էր  թաքնված ամբողջ գաղտնիքը: Ո՞վ էր գողացել ոլորաբլիթները:

 

Գլուխ  3

Ու՞մ խելքը տեղը չէր :

– Ահա այնտեղ,- ասաց կատուն և  թափահարեց  աջ ձեռքը ,- ապրում է  Գլխարկագործը:  Իսկ այնտեղ ,- և նա թափահարեց ձախը ,- Մարտյան  Նապաստակը: Միևնույնն է, ում մոտ դու կգնաս   երկուսի խելքն էլ տեղը չէ:

– Իմ  ինչի՞ն են պետք  խելագարները,- ասաց Ալիսան:

– Ոչինչ չես կարող անել,- առարկեց Կատուն: – Այստեղ բոլորիս խելքն էլ տեղը չէ`  և իմ, և քո:

Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում, գլուխ 6-րդ, Խոզը և պղպեղը

Շուտով` դատից հետո,  Ալիսան հանդիպեց  Դքսուհուն և  նրանց միջև տեղի ունեցավ հետևյալ`  շատ ուշագրավ խոսակցությունը:

– Չեշիրյան Կատուն  պնդում է, որ  այստեղ ոչ ոքի խելքը տեղը չէ, ասաց Ալիսան: – Դա  իրո՞ք  այդպես է :

-Իհարկե  ոչ,-  հանգստացրեց նրան Դքսուհին: – Եթե այստեղ  ոչ ոքի խելքը տեղը չլիներ, ապա  Չեշիրյան Կատվի  խելքն էլ  տեղը չէր լինի և  նրա խոսքերի  վրա  չէր կարելի հույս դնել:

Դքսուհու դիտողությունները  Ալիսային լրիվ  խելամիտ թվացին:

– Ամեն դեպքում  ես պետք է քեզ մի գաղտնիք ասեմ,- շարունակեց Դքսուհին,- որ այստեղ եղածների ճիշտ կեսի խելքը տեղը չէ ` կատարյալ խելագարներ են :

– Ինձ դա բոլորովին չի զարմացնում,- նկատեց Ալիսան:

–  Նրանցից  շատերը, ում  հետ առիթ եմ ունեցել հանդիպել այստեղ, ինձ կատարյալ խելագարներ թվացին:

– Երբ ես ասում եմ << կատարյալ խելագարներ>> ,- շարունակեց   Դքսուհին, նույնիսկ փոքր ուշադրություն չդարձնելով Ալիսայի  խոսքին, – ապա ես ի նկատի ունեմ հենց այն, ինչի մասին ասում եմ:

Խեղճերը լրիվ  խելքները կորցրել են: Նրանց գլխում ամեն ինչ  խառնվել  է: Ամեն ինչի մասին նրանք սխալ են դատում` ոչ թե ինչ-որ բանի մասին,  այլ ամեն ինչի:  Այն ամենը, ինչ նրանք ճշմարիտ են  համարում, իրականում կեղծ է, իսկ այն ամենը ինչ նրանք սուտ են համարում , իրականում  ճշմարիտ է:

Լսելով այդ տարօրինակ իրավիճակի մասին, Ալիսան  մտածմունքի մեջ ընկավ:

– Նա, ում խելքը տեղը չէ` մարդ է նա, թե  ինչ-որ արարած , կարծու՞մ է արդյոք, որ երկու անգամ երկու հավասար է հինգի,- հարցրեց Ալիսան:

-Իհա՛րկե, աղջիկս: Քանի որ երկու անգամ երկու  հինգ չէ, ապա նա ում խելքը տեղը չէ, կարծում է, որ երկու անգամ երկու հավասար է հինգի:

– Իսկ նա,  ում խելքը տեղը չէ, կարծու՞մ է արդյոք, որ երկու անգամ երկու հավասար է վեցի, – նոր հարց տվեց Ալիսան:

-Իհա՛րկե, աղջիկս,- պատասխանեց Դքսուհին: – Քանի որ  երկու անգամ երկու վեց չէ, ապա նա, ում խելքը տեղը չէ, կարծում է, որ երկու անգամ երկու հավասար է  վեցի:

– Բայց երկու անգամ երկու չի կարող միաժամանակ հավասար  լինել  և՛ հինգի, և՛ վեցի,- բացականչեց Ալիսան:

– Իհարկե , չի կարող,- համաձայնվեց Դքսուհին:

– Եվ ես և դու այդ մասին գիտենք, իսկ ում խելքը տեղը չէ, չգիտի այդ մասին: Իսկ ո՞րն է այս ամենի բարոյախոսությունը…

– Իսկ նրա՞նք,  ում  խելքը տեղն է,- ընդհատեց Ալիսան, ով մինչև կոկորդը կուշտ էր  բոլոր տեսակի խրատներից: – Հավանաբար, նրանք  հիմնականում կառչում են  ճիշտ  գաղափարներից, չնայած ինչ-որ բանում կարող են նաև սխալվե՞լ:

-Ո՛չ մի դեպքում,- վճռականորեն առարկեց Դքսուհին: – Այդպես իրենց պահում են առողջ մարդիկ այնտեղ, որտեղից դու եկել ես: Այստեղ, ում խելքը տեղն է, ամբողջությամբ ճշգրիտ են իրենց դատողություններում:

Այն ամենը, ինչ ճշմարիտ է,  առողջ մարդիկ համարում են ճշմարիտ, ինչ  սուտ է` սուտ: Ալիսան մի քիչ  մտածեց:

– Ես կուզենայի իմանալ,- ասաց նա,-  ով է այստեղ խելամիտ և ով  խելագար:

14.  Թրթուր  և  Մողես Բիլլ – Վերցնենք թեկուզ Թրթուրին   և  Մողես Բիլլին ,- պատասխանեց Դքսուհին: – Թրթուրը կարծում է, որ իրենց երկուսի խելքն էլ տեղը չէ:

– Իսկ իրականում նրանցից  ու՞մ  խելքը  տեղը չէ,- հարցրեց Ալիսան:

– Այ դա ես քեզ ոչ մի դեպքում չեմ ասի,- կտրեց նրա խոսքը  Դքսուհին: – Ես քեզ բավականաչափ տեղեկատվություն  հաղորդեցի, որ դու կարողանաս իմանալ, իրականում  նրանցից  ով  է   խելագար:

Կարո՞ղ եք արդյոք դուք պատասխանել Ալիսայի հարցին:  Թրթուրի խելքը տե՞ղն է, թե խելագար է:  Ի՞նչ կարելի ասել Մողես Բիլլի մասին:

15. Խոհարարուհի և Կատու – Կամ վերցնենք , օրինակ, իմ խոհարարուհուն  և Չեշիրյան Կատվին ,- շարունակեց Դքսուհին: – Խոհարարուհին կարծում է, որ իրենցից  առնվազն մեկի  խելքը տեղը չէ:

Կարո՞ղ եք արդյոք դուք տրամաբանական դատողությունների ճանապարհով որոշել, խոհարարուհու  և  Կատվի  խելքը տե՞ղն է:

16.  Ծառա-Ձուկ  և  Գորտ – Այս ամենը շատ հետաքրքիր է,- ասաց Ալիսան,- միայն  այն երկու դեպքերը, որոնց մասին դուք պատմեցիք, բոլորովին   տարբեր են:

– Դե  իհա՛րկե,  սիրելիս: Իսկ այս ամենի բարոյախոսությունը  հետևյալն է` լինել թե չլինել  նույն  բանը չէ , ինչ  լինել  և  չլինել:

Ալիսան  փորձում էր  հասկանալ , ինչ նկատի ուներ Դքսուհին, երբ նա  ընդհատեց նրա  մտածմունքները:

– Ես երկու ծառա ունեմ,- ասաց Դքսուհին,- Ծառա-Ձուկը և Գորտը: Պետք է, որ դուք նրանց տեսա՞ծ լինեք:

– Օ՜ այո,- պատասխանեց Ալիսան, պարզորոշ հիշելով  Գորտի անմիտ կոպտությունը  :

– Ծառա-Ձուկը  կարծում է,- շարունակեց Դքսուհին, –  որ ինքը և Գորտը ամեն ինչում նման են իրար, այլ կերպ ասած, կամ նրանք երկուսն էլ խելամիտ են, կամ երկուսի խելքն էլ տեղը չէ:

Ահա  դուք ինձ, սիրելիս, ասացեք, իմ ծառաներից ում խելքը տեղը չէ:

Ալիսան չէր կարող հասկանալ, ինչու հենց ինքը պետք է  պատասխանի այդպիսի խորամանկ  հարցերի, բայց առաջադրանքը ինքնին նրան հետաքրիր թվաց: Ալիսան սկսեց լուծել այն, բայց…

– Վախենում եմ, որ ես չկարողանամ լուծել ձեր առաջադրանքը ,- ասաց Ալիսան: – Ես  կարող եմ իմանալ, ձեր ծառաներից մեկի խելքը տեղն է, թե ոչ, բայց ոչինչ չեմ կարող ասել մյուսի մասին:

– Դու շատ խելացի ես  և հրաշալի  գլուխ հանեցիր առաջադրանքից, – բացականչեց Դքսուհին` գրկելով Ալիսային: – Այն ամենից, ինչ ես  տեղեկացրի քեզ, մյուս ծառայի մասին ոչինչ ասել հնարավոր չէ: Ցավալի է միայն, որ ես չգիտեմ ով է նրանցից մյուսը:

Դքսուհու ծառաներից ու՞մ մասին է  ձեզ  հայտնի, որ  նրա խելքը տեղն է` Ծառա-Ձկան , թե   Գորտի  :

17.  Թագավոր   և  Թագուհի  Դափեր- Ահա ևս երկուսը` Թագավոր   և  Թագուհի  Դափերը,- սկսեց Դքսուհին:

– Թագավոր   և  Թագուհի  Դափե՞րը,- նորից հարցրեց Ալիսան:

– Չէի մտածում, որ  ես ստիպված կլինեմ հանդիպել նրանց: Ես նույնիսկ չգիտեի, որ նրանք այստեղ են:

– Այստեղ մեր բոլոր խաղաթղթերն են,- ասաց Դքսուհին:- Ի միջայլոց լսել եմ, որ  Դափ Թագուհու խելքը տեղը չէ: Բայց ես համոզված չէի, արդյոք խելքը տեղն է այն մարդու, ով ինձ հայտնեց այդ նորությունը, այդ պատճառով էլ ես ստիպված եղա հասնել ճշմարտությանը իմ  ուժերով: Մի  անգամ ես հանդիպեցի Դափ Թագավորին առանց իր Թագուհու: Ես գիտեի, որ Թագավորը ամբողջովին անկեղծ է, բայց երաշխիք չունեի, նա խելամիտ է արդյոք, այդ պատճառով այն ամենը , ինչ էլ որ նա ասեր , համենայնդեպս  կարող էր ճշմարիտ լինել:

– Ձեր դժբախտ կնոջ խելքը իրականում տեղը չէ՞, – հարցրեցի ես Թագավորին:

– Նա այդպես է կարծում,- պատասխանեց Թագավորը: Արդյո՞ք Դափ Թագավորի  և Թագուհու խելքը տեղն էր:

18. Մարտյան  Նապաստակը, Գլխարկագործը  և  Քնամուկը – Ես երկար մտածեցի Մարտյան  Նապաստակի, Գլխարկագործի  և  Քնամկան  մասին ,- ասաց Ալիսան: Գլխարկագործին ասում են խելագար Գլխարկագործ, բայց մի՞թե նա իրականում խելագար է:  Իսկ  Մարտյան  Նապաստա՞կը  և  Քնամու՞կը :

– Տեսնում ես, սիրելի՜ս,  – պատասխանեց Դքսուհին,- Գլխարկագործը  մի անգամ հիշեցրեց այն մասին, որ  Մարտյան  Նապաստակը մտածում է, որ խելահեղ թեյըմպումի ոչ բոլոր երեք մասնակիցների  խելքն է տեղում: Բացի այդ:  Քնամուկը կարծում է, որ Մարտյան  Նապաստակը  առողջ  է:

Մարտյան  Նապաստակի, Գլխարկագործի  և  Քնամուկի խելքը տեղու՞մ էր :

19. Արծվառյուծը, Կեղծ  Կրիան  և  Խեցգետինը – Ինչպես դու գիտես,- սկսեց Դքսուհին,- այստեղ մենք ունենք Արծվառյուծ, Կեղծ  Կրիա  և  Խեցգետին:

– Այ դա չգիտեի, որ այստեղ դուք ունեք իսկական խեցգետին, – նկատեց Ալիսան:                        – Խոստովանեմ, ես գիտեի միայն այն Խեցգետնի մասին << Սա Խեցգետնի ձայնն  է: Դուք լսու՞մ եք ճիչ >> բանաստեղծությունից:

–  Հենց նրա մասին էլ ասում եմ: Դա բոլոր եղածների մեջ ամենաիսկական  խեցգետինն է  և   Կեղծ Կրիայի չափսերին է,- պատասխանեց Դքսուհին: – Եվ  այսպես: Մի անգամ  Խեցգետինը հայտարարեց, որ մտածում է, որ Արծվառյուծը մտածում է, որ երեքից ճիշտ մեկը (Արծվառյուծը, Կեղծ  Կրիան  և  Խեցգետինը ) խելամիտ է: Կեղծ Կրիան կարծում է, որ  Արծվառյուծը  խելամիտ է:  Ողջամի՞տ են  արդյոք  Արծվառյուծը, Կեղծ  Կրիան  և  Խեցգետինը :

20. Փոսիկի Թագավոր  ու Թագուհի – Գիտեք,- սկսեց Ալիսան հազիվ լսելի շշուկով, նայելով շուրջը, որպեսզի համոզվի արդյոք մոտակայքում չէ Փոսիկի  Թագուհին,- ես շատ  կուզեի իմանալ, Փոսիկի Թագավորի  ու Թագուհու խելքը տե՞ղն է: Դուք  պատահաբար չգիտե՞ք :

– Ինչպե՛ս թե,- բացականչեց Դքսուհին: – Դա շատ հետաքրիր պատմություն է: Թագուհին մտածում է, որ  Թագավորը մտածում է, որ Թագուհին մտածում է, որ  Թագավորը մտածում է, որ  Թագուհու  խելքը տեղը չէ:

– Իմ գլուխն արդեն  պտտվում է,- բողոքեց Ալիսան: – Երևի, կխելագարվես, մինչև  գլուխ հանես, ով ինչ է մտածում:

– Լավ,- բարյացակամ  համաձայնվեց  Դքսուհին: – Փորձենք սկզբում լուծել ավելի հեշտ առաջադրանք:  Այստեղ մեզ մոտ են  Ղառի  Թագավորն  ու Թագուհին : Հետևեց երկար լռություն:

– Ի՞նչ պատահեց Ղառի  Թագավորին  ու Թագուհուն ,- ընդհատեց նրան Ալիսան:

– Ախ հա՜,- արթնացավ  Դքսուհին: – Ղառի Թագավորը    մտածում է, որ  Ղառի Թագուհին մտածում է, որ իր խելքը տեղը չէ: Արդյո՞ք  Ղառի  Թագավորի  ու Թագուհու խելքը տեղն էր:

21. Խաչի Թագավոր  ու Թագուհի-  Ղառի  Թագավորի  ու Թագուհու մասին առաջադրանքը  դու  շատ հեշտությամբ լուծեցիր, – խոստովանեց Դքսուհին: -Իսկ ի՞նչ դու կասես, եթե ես քեզ ասեմ, որ  Խաչի Թագավորը մտածում է, որ  Խաչի Թագուհին մտածում է, որ Խաչի Թագավորը մտածում է, որ  Խաչի Թագուհու խելքը տեղը չէ :

22. Փոսիկի Թագուհին-  Խորհելով  նախորդ առաջադրանքի վրա, Ալիսան նկատեց.

– Եթե դուք ինձ նման բան ասեիք  (ինչը դուք, բնականաբար չասացիք ) , ապա վախենում եմ, որ  ինձ ուրիշ ոչինչ չէր մնա, քան   գալ եզրահանգման, որ  ձեր խելքը երևի տեղը չէ:

– Գալով այդպիսի եզրահանգման, դու  ամբողջովին ճիշտ կլինեիր ,– բացականչեց  Դքսուհին: – Բայց, իհարկե, ես կյանքում  երբեք  չէի ասի քեզ  ոչ մի այդպիսի բան:

– Բայց հիմա գոնե,- շարունակեց Դքսուհին,- դու արդեն կկարողանաս լուծել Փոսիկի Թագավորի  ու Թագուհու մասին առաջադրանքը:

Հիշու՞մ ես ես քեզ հանձնարարել եմ այն: Թագուհին մտածում է, որ Թագավորը մտածում է, որ  իր խելքը տեղը չէ:  Փոսիկի Թագուհու խելքը տե՞ղն էր արդյոք:

23. Դոդո, Թութակ Լոր  և  Արծվիկ – Դու հիշու՞մ ես Դոդոին, Թութակ Լորին և Արծվիկ Էդին, – հարցրեց Դքսուհին: – Դոդոն կարծում է, որ Լորը կարծում է, որ Արծվիկի խելքը տեղը չէ:  Լորին մտածում է, որ  Դոդոյի խելքը տեղը չէ, իսկ Արծվիկը մտածում է, որ Դոդոն առողջ է:

Կարո՞ղ ես դու լուծել այս առաջադրանքը:

24. Փոսիկի Վալետ-  Ալիսան  լուծեց նախորդ առաջադրանքը:

– Մտածում եմ, որ  հիմա ես գիտեմ, ինչու այստեղ շրջակայքի մարդկանցից կեսի խելքը տեղը չէ:

– Ինչու՞ ,- հարցրեց Դքսուհին:

– Որովհետև, նրանք խելագարվել են, փորձելով լուծել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին այն, որ դուք ինձ առաջադրել եք: Այն աներևակայելի  խճճված  է:

– Մի՞թե դա խճճված առաջադրանք է,- զարմացավ Դքսուհին: – Ես կարող եմ  քեզ այնպիսի առաջադրանքներ առաջարկել,եթե դու իհարկե, ցանկանում ես,  որոնց համեմատ  սա կատարյալ  անհեթեթություն է:   Ահա, օրինակ,- շարունակեց Դքսուհին,- մենք այստեղ ունենք Փոսիկի Վալետին: Նա ընկերություն  է անում այգեպանների հետ` Ղառի Տուզի, Երկուսնոցի, Երեքնոցի, Չորսնոցի, Հինգնոցի, Վեցնոցի և Յոթնոցի  հետ:  Դու պետք է որ հանդիպա՞ծ լինես  Երկուսնոցին,    Հինգնոցին  և  Յոթնոցին :

– Օ՜ այո,- հիշեց Ալիսան: – Նրանք նաև շատ շտապում էին, փորձելով ներկել  սպիտակ վարդերը կարմիր գույն , որովհետև սխալմամբ տնկել  էին  սպիտակ վարդերը կարմիրների փոխարեն, ինչպես հրամայել էր Թագուհին:

– Եվ  այսպես,- շարունակեց  Դքսուհին: – Երեքնոցը մտածում է, որ Տուզի խելքը տեղը չէ: Չորսնոցը մտածում է, որ Երեքնոցի և Երկուսնոցի  խելքը  միասին չի կարող տեղում չլինել: Հինգնոցը մտածում է, որ  Տուզի և Չորսնոցի խելքը  կամ  երկուսինն էլ տեղում չէ, կամ երկուսն էլ առողջ են: Վեցնոցը մտածում է, որ  Տուզը և Երկուսնոցը երկուսն էլ առողջ են: Յոթնոցը մտածում է, որ Հինգնոցի խելքը տեղում չէ:

Ինչ վերաբերվում է Փոսիկի Վալետին , ապա նա մտածում է, որ Վեցնոցի և Յոթնոցի  խելքը չի կարող երկուսինն էլ միասին տեղում չլինել: Իսկ հիմա փորձիր որոշել, Վալետի խելքը տե՞ղն է:  Մի՞գուցե դու նախընտրում  ես ավելի խճճված առաջադրանք:

-Ոչ, ոչ,- թոթովեց դժբախտ Ալիսան : – Դուք շատ սիրալիր եք,  բայց սա  էլ բավարար խճճված է: Այսպիսով, Փոսիկի Վալետի խելքը տե՞ղն էր :

25. Արծվառյուծի գնահատականը-  Ահա՜ զվարճալի է, շա՜տ զվարճալի է,- ծիծաղից հազիվ արտասանում էր  Դքսուհին:

– Խոսքը ինչի՞ մասին է,- հարցրեց Ալիսան:

– Ոչ թե ինչի, այլ ում` իմ խոհարարուհու մասին: Ոչ , դու միայն մտածի`նա մտածում է, որ իմ խելքը տեղը չէ: Մի՞թե դա ծիծաղելի չէ :

Ալիսան ինքն իրեն մտածեց, որ դա այդքան էլ ծիծաղելի չէ:

– Բայց ամեն  դեպքում, սիրելիս, արքայական կրոկետ  գնալու ժամանակն է: Հաճելի էր զրուցել  քեզ հետ:

Այն բանից հետո, երբ Դքսուհին անհետացավ, Ալիսան որոշ ժամանակ մտածմունքների մեջ էր: Նա այնքան խորը մտածմունքների մեջ ընկավ, որ  չնկատեց Արծվառյուծին, որն այդ ժամանակ անցնում էր իր կողքով:

– Ինչի՞ վրա ես   այդպես գլուխ կոտրում,- հարցրեց Արծվառյուծը:

Ալիսան պատմեց Արծվառյուծին Դքսուհու հետ ունեցած ողջ խոսակցությունը:

– Ախր այդ ամբողջը նրա հորինածներն են,- ծիծաղեց Արծվառյուծը:

– Նրան ոչ մի կոպեկ չի կարելի հավատալ, ոչ մի կոպեկ:

– Ինչու՞- հարցրեց Ալիսան:

– Որովհետև, մեկը մյուսի հետ չեն համընկնում: Անհեթեթություն են միայն:  Ասում եմ քեզ, այդ ամենը նրա հորինվածքներն են: Ալիսան նորից մտածմունքների մեջ ընկավ:

– Ուրեմն Դքսուհին  ստե՞լ է,- հարցրեց նա:

– Ոչ, չի ստել,- ասաց Արծվառյուծը: Նա, ուղղակի հորինել է ամեն ինչը սկզբից և վերջից , հորինել է այն, ինչ չի եղել:

Հետո  Արծվառյուծը  բացատրեց Ալիսային, ինչու Դքսուհու  ամբողջ պատմությունը հորինվածք է  և  ամեն  ինչ  ճիշտ էր:  Եթե դուք ուշադիր վերլուծեք ամեն ինչ, ինչի մասին Դքսուհին  զրուցել էր Ալիսայի հետ, ապա կհասկանաք, որ նրա պատմության մեջ, վերջավորությունները վերջավորությունների հետ իրականում չեն համընկնում                           ( բնականաբար, եթե ելնենք այն ենթադրությունից, որ Դքսուհին դիտավորյալ կերպով  չի ստել ) :

Ինչպե՞ս ապացուցել, որ Դքսուհու ողջ պատմությունը  ամբողջովին հորինվածք է:

 

Գլուխ 4.

Արծվառյուծը  և  Կեղծ  Կրիա Ա-ն.

Արծվառյուծը  բացատրում  է  իր  մեթոդը.  –  Ահա  տեսնում  ես,  ես  ճիշտ  էի,- ասաց  Արծվառյուծը ,  դա  ընդամենը  նրա   հնարանքներն  էին:   Այստեղ  մեզ  մոտ  շատ  բաներ  են  հորինում,-  շարունակեց  նա:  – Օրինակ  դատարանում  հորինեցին,  իբրև  ես եմ   գողացել    ոլորաբլիթները,  իսկ  ես  կյանքում ոլորաբլիթներ  չեմ  գողացել  :  Այդ  բոլորը  նրանք  էին    հորինել,  իբրև  ես  եմ  գողացել  ոլորաբլիթները:

– Չեմ  հասկանում,-  ասաց  Ալիսան: –  Ձեզ  մեղավոր  են  ճանաչել  ,  և  Թագավորը  դատապարտել  է  ձեզ  բանտարկության:

Ինչու՞  դուք  բանտում  չեք:

– Այստեզ  մեզ  մոտ    չեն  բանտարկում,-  սկսեց  ծիծաղել  Արծվառյուծը:  –  Միայն  հնարում  են,  իբրև  բանտարկում  են:  Այդքան  տարօրինակ  սովորույթները  մի  քիչ  զարմացրեցին  Ալիսային:

– Ընդ  որում  ասեմ,-  շարունակեց  Արծվառյուծը  – լավն  էին  այն  խնդիրները,  որոնք  դու  լուծում  էիր  այնտեղ` դատարանում:  Իսկ  գիտե՞ս,  որ  խնդիրներն  էի  ես  ամենաշատը  սիրում:

–  Չգիտեմ ,- խոստովանեց  Ալիսան :  – Իսկ  ո՞ր :

– Նրանք,  որոնք   շփոթեցնում  են, – պատասխանեց  Արծվառյուծը:

– Դա  ակնհայտ է, – նկատեց Ալիսան: – Իսկ  մի՞թե  բոլոր  խնդիրները  չեն  շփոթեցնում:

– Իհարկե ոչ, – սկսեց  ծիծաղել  Արծվառյուծը : – Դա  միայն  հորինում  են,  իբր  բոլոր խնդիրներն են շփոթեցնող:

– Ենթադրենք, – առարկեց Ալիսան:  – Իսկ  այդ  դեպքում  դուք  ի՞նչն  եք  անվանում  շփոթեցնող  խնդիր:

– Իհարկե, այնպիսի  խնդիրը, որի պատճառով  խաղակռիվ  են  անում, – պատասխանեց  Արծվառյուծը:  – Դա այնքան  զվարճալի   է,  երբ  խնդրի  պատճառով  իրական պայքար  է  սկսվում:

– Իսկ ինչու՞ մարդիկ պետք է անպայման պայքարեն  խնդրի  պատճառով,-   հարցրեց  Ալիսան:

– Ինչպես կարող են չպայքարել, երբ որոշ մարդիկ  մտածում   են այս  ձևով  , մյուսները ` հակառակ ձևով:  Սովորաբար նրանք բոլորն  էլ  սխալ են մտածում  , և  դա  ամենահետաքրքիրն  է:

– Վերցնենք  թեկուզ  Գևորգի և  կապիկի  մասին  խնդիրը:

Երբևէ լսե՞լ ես  դրա մասին:

–  Չեմ կարծում, որ ես երբևէ լսած  լինեմ  նման բանի  մասին , – պատասխանեց Ալիսան:

– Այդ  դեպքում  լսիր:  Մի  երգեհոնահար  կապիկ  ուներ  :

Սովորաբար նա նստում   էր երգեհոնի  վրա : Մի անգամ , մի տղա Գևորգ  անունով մտածեց   ծաղրել  կապիկին  և   սկսեց քայլել  երգեհոնի շուրջը , և  մինչ  նա քայլում էր երգեհոնի շուրջը  , կապիկը  նրանից  աչքը  չէր  կտրում   և  ամբողջ ժամանակ   դունչը  ուղղել  էր  դեպի  Գևորգը:   Հարցն այն է, թե  Գևորգը  արդյոք շրջանցե՞ ց  կապիկին,  թե  ոչ,     երբ նա   կատարեց  ամբողջական  պտույտ երգեհոնի  շուրջը :   Ալիսան   մտածմունքի  մեջ  ընկավ:

– Դժվար  է  ասել,-  վերջապես  ասաց  նա:  –  Իսկ  իրականում  շրջանցե՞ լ  է,  թե  չի  շրջանցել :

–  Ես  մտածում  եմ,  որ  չի  շրջանցել,-  պատասխանեց   Արծվառյուծը ,-    բայց  ուրիշները  կարծում  են,  որ  շրջանցել  է:

– Իսկ ինչպե՞ ս են նրանք մտածում ,-  հետաքրքրվեց  Ալիսան:

– Նրանք   ասում են,   քանի  որ Գևորգը  կատարել  է   ամբողջական  պտույտ երգեհոնի  շուրջը,  իսկ  կապիկը  ամբողջ ժամանակ նստած է  եղել  երգեհոնին, ապա Գևորգը  կատարել  է   ամբողջական  պտույտ նաև  կապիկի  շուրջը:   Նշանակում է , Գևորգը  շրջանցել  է կապիկին:  Ես մտածում  եմ  այլ  կերպ` եթե Գևորգը շրջանցեր  կապիկին, ապա  նա   անշուշտ, կտեսներ  կապիկին  մեջքից,  Իսկ մի՞ թե նա տեսել է  կապիկին  մեջքից:  Ոչ:

Հետևաբար, Գևորգը   չէր կարող շրջանցել  կապիկին:

– Այս ամենը շատ հետաքրքիր է,  – չկարողացավ  չխոստովանել  Ալիսան:   – Ինձ  հասկանալի  են  և  ձեր դատողությունները  և  նրանց  դատողությունները ,  ովքեր  կարծում  են  , որ  Գևորգը շրջանցել  է   կապիկին , բայց ես չեմ կարող նախապատվություն տալ ոչ մեկին, ոչ էլ մյուսին:

– Ահա  ևս  մի  խնդիր,-  ասաց  Արծվառյուծը:  – Այստեղ  կար  մի   ամերիկացի,  ով  վաճառում  էր  տարբեր պահպանված  իրեր: Մի անգամ մի հաճախորդ գնեց նրանից   պահպանված կոստյում`  10  դոլար  արժողությամբ:   Շուտով  կոստյումը  նրան  ինչ-որ  բանով  դուր  չեկավ  և  նա  վերադարձրեց  այն  վաճառողին` վաճառելով  8  դոլարով: Հետո  խանութ  եկավ  այլ  հաճախորդ  և  գնեց  այդ  նույն  կոստյումը 9  դոլարով:  Որքա՞ն շահույթ ստացավ  վաճառականը  կոստյումի  վաճառքից :  Ալիսան  մտածմունքի  մեջ ընկավ:

–  Պետք  է  քեզ  ասեմ,- ընդհատեց  նրա  մտորումները  Արծվառյուծը,-  որ ես  լսել եմ  երեք տարբեր տեսակի մարդկանցից  երեք տարբեր պատասխաններ:  Որոշ մարդիկ ինձ ասացին, որ վաճառականը ստացել է երկու դոլարի շահույթ  առաջին գնորդից, քանի որ  վաճառել է  նրան  կոստյումը  տասը դոլարով, իսկ  հետ  է  գնել ընդամենը ութ դոլարով:  Հետո  կոստյումը, որը  գնել էր  ընդամենը ութ դոլարով, նա վաճառում է ինը դոլարով   երկրորդ գնորդին  և   ստանում  մեկ դոլարի շահույթ: Այսպիսով,    վաճառողը ստացել է  ընդամենը  երեք դոլարի շահույթ:

Մյուսները  դատում  էին  այլ  կերպ:  Կոստյումը,  ասում  էին  նրանք, արժի  10  դոլար:  Կոստյումը առաջին  գնորդին    վաճառելուց  և  նրանից  հետ  գնելուց  հետո,   վաճառողը  ստացավ  2  դոլար ( այս  հարցում  առաջին  և  երկրորդ  տիպի  մարդկանց  կարծիքները  համընկնում  էին  ) :  Սակայն հետո  վաճառողը, վաճառելով 10 դոլար  արժողությամբ   կոստյումը, երկրորդ  գնորդին  9  դոլարով, ունեցավ  1  դոլարի  կորուստ, դրանով  կորցնելով  երկու  դոլարից  մեկ դոլարը, որ ստացել  էր առաջին  գնորդի  հետ   առք  ու  վաճառքի  արդյունքում: Հետևաբար, երկու  գնորդներից ստացված շահույթը  կազմում  է մեկ  դոլար:

Երրորդ տեսակի ներկայացուցիչները համաձայն  են  մյուս  երկու  տեսակների  ներկայացուցիչների  հետ,  այն  հարցում,  որ  առաջին  գնորդին  կոստյումը  վաճառելուց  և  հաջորդիվ   նույն  կոստյումը  գնելուց  հետո   վաճառողը  ստացել  է  երկու դոլար: Իսկ երբ  նա վաճառել  է  կոստյումը  երկրորդ  գնորդին 9  դոլարով, ապա , ըստ էության, կատարել է  համարժեք փոխանակում, քանի որ կոստյումն  այդքան էլ  արժեր:  Այդ  պատճառով էլ, երկրորդ գնորդից   վաճառողը   շահույթ  չի  ստացել , և նաև  կորուստ չի  ունեցել: Հետևաբար,  երկու   գնորդներից  ստացած     ընդհանուր   շահույթը   կազմում  է  երկու  դոլար:

– Դե   տեսնում ես, ծիծաղով   ամփոփեց  արդյունքները Արծվառյուծը , – ոմանք ասում են, որ շահույթը կազմել  է  երեք   դոլար,  մյուսները   կարծում  են  երկու ,  իսկ  երրորդները  կարծում  են, որ վաճառող  վաստակել  է  միայն   մեկ   դոլար:  Զվարճալի  է, չէ՞ :

– Իսկ ու՞ մ լուծումն  է ճիշտ , – հարցրեց   Ալիսան:

– Ոչ ոքի,- հակիրճ  պատասխանեց Արծվառյուծը:  – Նրանք պարզապես կարծում եմ,  թե նրանց լուծումները  ճիշտ են:

– Իսկ  ի՞ նչ լուծում եք առաջարկում Դուք ,- հարցրեց   Ալիսան:

– Ճիշտը, աղջիկս, ճիշտը, – պատասխանեց Արծվառյուծը: – Այս խնդրի  լուծման համար, կա միայն մեկ ճիշտ մոտեցում, հնարավոր  չէ  ինչ-որ  բան  ասել շահույթի  մասին , մինչև  հայտնի  չլինի, ինչքան  է  ծախսել  վաճառականը  կոստյումի  համար:

– Բացատրեք  խնդրում  եմ  մանրամասն,- խնդրեց  Ալիսան:

– Ինչ ենք մենք  հասկանում շահույթ ասելով,  – սկսեց Արծվառյուծը:  – Երբ ինչ – որ մեկը գնում է և  վաճառում է ինչ-որ  բան , շահույթ  ասելով ընդունված է  հասկանալ  ապրանքի վաճառքից  ստացված  գումարի  և նրա  գնման համար ծախսված   գումարի տարբերությունը:

Օրինակ, եթե ես վաճառեի քեզ  ինը   դոլարով մի  այնպիսի բան, որի  համար  ինքս  վճարել եմ  յոթ   դոլար,  ապա  իմ շահույթը  կկազմեր երկու դոլար:  Կարո՞ ղ է   արդյոք   որևէ   բան  սրանից  ավելի  պարզ   լինել :

– Ոչ, – համաձայնվեց   Ալիսան: – Ձեր դատողությունները ինձ ճշմարիտ  են  թվում:

– Դու ասում ես, «թվում», աղջիկս:  Իսկ  նրանք, իսկապես ճիշտ են, – բղավեց Արծվառյուծը,       – դատիր  ինքդ:  Առևտրականը ստացել է ընդամենը տասնմեկ դոլար:

Նախ, նա ստացել է տասը դոլար, ապա վճարել է  ութ դոլար, և նրան  մնացել  է երկու դոլար, ապա նա  ստացել  է  ևս  ինը   դոլար,  և  նրա  մոտ  դարձավ  տասնմեկ դոլար:

Հետևաբար, վաճառականի  շահույթը  կլիներ նույնը ,  եթե, երեք   առք ու վաճառքի փոխարեն  նա  ունենար  միայն մեկ գնորդ, որին նա վաճառեր  կոստյումը  տասնմեկ դոլարով:   Ճի՞շտ  է:

–  Ճիշտ է,-  համաձայնեց  Ալիսան:  – Հիմա ես ամեն  ինչ  հասկացա:

– Այդ  դեպքում քեզ  պետք  է  ամբողջովին  հասկանալի  լինի, որ  վաճառականի շահույթը հավասար է տասնմեկ դոլար  հանած  այն  , ինչ   նա  վճարել է  կոստյումի  համար:

Ինչը կարող է  ավելի հեշտ լինել :

– Ոչինչը,- հաստատեց  Ալիսան: – Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ:

«Արծվառյուծը պետք է , որ լավ    գլուխ է   հանում  թվաբանությունից, – մտածեց  Ալիսան, -և   նաև   շատ տրամաբանական է  մտածում:  Այ  միայն թե նա պարզապես սարսափելի է  խոսում>>:

– Ինչի՞  մասին  ես  մտածում, – հանկարծ հարցրեց Արծվառյուծը: Ալիսան նույնիսկ փոքր – ինչ շփոթվեց  այն  բանից, որ իր մտքերի ընթացքը այդպես անսպասելի ընդհատվեց:

– Ես  կարծում եմ, – պատասխանեց  Ալիսան` որքան հնարավոր է   նրբանկատ ,  որ դուք  հիանալի  գլուխ  եք  հանում  թվաբանությունից:

– Ես ինքս էլ  դա գիտեմ, – հաստատեց Արծվառյուծը: –  Ուզու՞մ ես հարցնեմ  քեզ  ևս  մեկ  խնդիր: Դու  չե՞ս  լսել ելակի  մուրաբայով  ոլորաբլիթների  մասին խնդիրը  :

– Դուք նկատի   ունեք  ոլորաբլիթները, որոնք  ինչ-որ մեկը գողացա՞վ, – հարցրեց  Ալիսան:

– Ոչ, ոչ, բոլորովին  ոչ դրանք,  – արագ  հերքեց Արծվառյուծը , ով  ցանկությունից  բոլորովին  չէր   այրվում   խոսել այդքան զգայուն հարցի շուրջ:   – Ես նկատի ունեմ բոլորովին  այլ  ոլորաբլիթներ:

– Այդ  դեպքում  ես չեմ կարծում, որ երբևէ լսել  եմ  այդ խնդիրը,- խոստովանեց  Ալիսան:

– Մի անգամ ,- սկսեց Արծվառյուծը, – Մարտյան Նապաստակը և  Գլխարկագործը  թեյ  էին  խմում …

– Իսկ  Քնամու՞կը  ,   – հարցրեց  Ալիսան:

–  Քնամուկը    քնեց  ամբողջ  թեյըմպման  ընթացքում , այդ  պատճառով  էլ  խնդրում  նրա  մասին  ոչինչ  չի  ասվում:  Այսպիսով, թեյելիս  Մարտյան Նապաստակը և  Գլխարկագործը  ունեին  ելակի  մուրաբայով  ոլորաբլիթներ:  Թեյի  ընթացքում  Գլխարկագործը  վերցրեց   երեք անգամ  շատ  ոլորաբլիթներ ,  քան Մարտյան Նապաստակը,  և  Մարտյան Նապաստակին  դա   դուր չեկավ:

– Նրան կարելի է հասկանալ, – նկատեց  Ալիսան:

– Գլխարկագործը դժկամությամբ   իր ոլորաբլիթներից  մեկը տվեց Մարտյան Նապաստակին:  «Դա բավարար չէ, – զայրացած բղավեց  Մարտյան Նապաստակը:  – Քեզ  մոտ  մնաց   երկու անգամ շատ ոլորաբլիթներ, քան ինձ  մոտ»: Հարցն այն է, թե քանի՞ ոլորաբլիթ պետք է տար Գլխարկագործը Մարտյան Նապաստակին, որ երկուսի  ոլորաբլիթներն  էին  դառնային  հավասար:

– Իսկ ընդամենը  քանի՞  ոլորաբլիթ  կար,  – հարցրեց  Ալիսան:

–  Այ  դա  ես  քեզ  չեմ  ասի,-  ուրախացավ  Արծվառյուծը:  –  Հակառակ  դեպքում  խնդիրը  կլիներ  շատ  պարզ:  Ալիսային  տարօրինակ  թվաց,  որ  այդպիսի  խնդիրը  հնարավոր  է  լուծել,  առանց  իմանալու,  ընդամենը  որքան  ոլորաբլիթ  է  եղել,  բայց  նա  որոշեց  ամեն  դեպքում  փորձել,  մի  քիչ  մտորեց,  իսկ  հետո  գլուխը  ճոճեց.

–  Ցավում եմ,  որ չեմ  կարող  լուծել  Ձեր  խնդիրը: Իսկ իմ քույրը,  եթե նա այստեղ լիներ,  անպատճառ կկարողանար:  Նա ինձնից  մեծ  է և  արդեն սովորում  է   հանրահաշիվ ,  իսկ  ես  չգիտես  ինչու   կարծում եմ, որ հանրահաշվի օգնությամբ կարելի էր շատ  հեշտությամբ լուծել  այս  խնդիրը  :

– Այս խնդիրը լուծելու համար,  հանրահաշիվը  ընդհանրապես  պետք  չէ, – ծիծաղեց Արծվառյուծը:   – Դա  դու  միայն  հորինում  ես, որ  քեզ   անհրաժեշտ է   հանրահաշիվը:

– Ցավոք, միտքս  ոչինչ  չի  գալիս, բացի  փորձի  և  սխալի  մեթոդից ` ընտրել  տարբեր թվեր   այնքան,  մինչև  ես  չեմ  կռահի  ոլորաբլիթների  թիվը:

–  Պետք չէ ոչինչ  կռահել,  – ասաց Արծվառյուծը: – Պետք  չէ կռահել և  հանրահաշիվ  էլ  պետք չէ:   Ես գիտեմ, որ  դպրոցում  ձեզ  սովորեցնում  են   տարբեր  տեսակի  հանրահաշվական  երևույթներ, բայց ես չեմ սովորել  դպրոցում  և  այդ  պատճառով  էլ  ստեղծել  եմ իմ  սեփական  մեթոդը,   իսկ  այն  ոչնչով  վատ  չէ  նրանցից,  որոնք  ուսուցանում են դպրոցում:

– Իրո՞ք,  – զարմացավ  Ալիսան:   – Ես շատ  կցանկանայի  ծանոթանալ ձեր մեթոդին:   Իսկ   ինչու՞մն  է  այն  կայանում:

– Հիմա դու  ամեն  ինչ   կհասկանաս, – ասաց  Արծվառյուծը: – Քո   առաջին հարցը ճիշտ է`  ընդամենը  քանի՞   ոլորաբլիթ  կար:

–  Որքան  ես  հասկանում  եմ,-  նկատեց  Ալիսան,-  եթե  ինձ  հաջողվեր  իմանալ,  քանի  ոլորաբլիթ  կար,  ապա    մնացած  ամեն  ինչը իմանալը   դժվարություն  չէր  կազմի:

–  Բացարձակապես  ճիշտ  է,-  հաստատեց   Արծվառյուծը:  Հարցն  այն  է,  ինչպես  իմանալ,  քանի  ոլորաբլիթ  կար:  Ես  կարծում  եմ,  որ  դա  կարելի  է  անել  այսպես:  Սկզբում  Գլխակագործը  ուներ  երեք  անգամ  շատ  ոլորաբլիթներ,  քան  Մարտյան  Նապաստակը:

Նշանակում  է,  եթե  Մարտյան  Նապաստակի  բոլոր  ոլորաբլիթները  ընդունենք  մի  մաս,  ապա  Գլխակագործը  ուներ  երեք  այդպիսի  մաս:  Այլ կերպ ասած, Գլխարկագործը սկզբում  ուներ  ամբողջ   ոլորաբլիթների  երեք  քառորդը:

– Ճիշտ  է, – համաձայնեց  Ալիսան ,-  Գլխարկագործը  ուներ  երեք քառորդը, իսկ Մարտյան  Նապաստակը  մեկ քառորդը, և  քանի  որ   երեք քառորդը երեք անգամ ավելի է, քան մեկ քառորդը, ապա  Գլխարկագործը  սկզբում  ուներ  երեք անգամ ավելի  ոլորաբլիթներ , քան  Մարտյան Նապաստակը:

– Շարունակենք, – ասաց Արծվառյուծը:  – Այն  բանից  հետո,  երբ  Գլխարկագործը տվեց  մեկ  ոլորաբլիթ  Մարտյան Նապաստակին, նա ունեցավ  երկու անգամ շատ  ոլորաբլիթներ, քան Մարտյան Նապաստակը:

Բոլոր ոլորաբլիթների  ո՞ր  բաժինը   մնաց Գլխարկագործին:

– Թույլ տվեք  մտածել, – խնդրեց Ալիսան:  – Դատողություն  կանենք, ինչպես նախկինում:  Եթե  Մարտյան Նապաստակի ​​ոլորաբլիթները ընդունենք  որպես  մեկ  մաս ,  ապա  Գլխարկագործի ոլորաբլիթները  կկազմեն երկու մաս, այսինքն,   յուրաքանչյուր երեք ոլորաբլիթներից  երկուսը ստացավ Գլխարկագործը,  իսկ   մեկը` Մարտյան Նապաստակը:  Դա նշանակում է, որ ոլորաբլիթների երկու երրորդը Գլխարկագործինն  է, իսկ  մեկ  երրորդը  Մարտյան Նապաստակինը:

– Բացարձակ  ճիշտ է, – գլխով  արեց Արծվառյուծը:

–  Իսկ  դրանից  ի՞նչ  է  հետևում,-  հարցրեց  Ալիսան:

– Հիմա  մենք  հասանք  ամենակարևորին,-  ասաց  Արծվառյուծը:  Երբ  Գլխարկագործը   Մարտյան Նապաստակին  տվեց  մեկ  ոլորաբլիթ,  ոլորաբլիթների  բաժինը,  որ  իրեն  վերցրեց  Գլխարկագործը,  նվազեց  երեք քառորդից մինչև  երկու երրորդ:   Ո՞րքան նվազեց  այդ  բաժինը :  Այլ կերպ ասած, բոլոր  ոլորաբլիթների  ո՞ր մասը պետք է  հանել երեք քառորդից,  որ  մնա  երկու երրորդ:

–  Վախենում եմ, որ լավ  չհասկացա  Ձեզ  , – խոստովանեց Ալիսան:

– Ես հարցնում  եմ  ուղղակի , թե որքան կլինի  երեք քառորդից  հանած  երկու երրորդը: Հենց  այդպիսի  կոտորակ  է անհրաժեշտ  հանել   երեք քառորդից,  որպեսզի  ստանանք երկու երրորդ:

– Հիմա ես  հասկացա,  – բացականչեց  Ալիսան:  – Որքա՞ն կլինի, եթե երեք քառորդից հանենք  երկու երրորդը:

Կարծում եմ   հարմար է   սկզբում  երկու  կոտորակները արտահայտել  տասներկու  հայտարարով:

– Դու  ակնհայտորեն  առաջընթաց  ունես,  – նկատեց   Արծվառյուծը:

– Երեք քառորդը,  դա   ինը  տասներկուերորդն է,  իսկ  երկու երրորդը `ութ տասներկուերորդը:    Հետևաբար, այդ  երկու  կոտորակների տարբերությունը  հավասար է   մեկ տասներկուերորդ:

– Ճիշտ է, հաստատեց Արծվառյուծը:  –  Իսկ  այժմ դու  կարո՞ղ ես լուծել խնդիրը:

– Ոչ, ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես դա կարելի է անել, – պատասխանեց Ալիսան:

– Նշանակում  է , դու  չես հասկացել  ամենակարևորը, – բացականչեց Արծվառյուծը:   Տալով Մարտյան Նապաստակին  մեկ ոլորաբլիթ, Գլխարկագործը տալիս  է բոլոր ոլորաբլիթների  մեկ տասներկուերորդը  :

Հետևաբար, մեկ  ոլորաբլիթը  կազմում է   բոլոր ոլորաբլիթների  մեկ տասներկուերորդը:  Նշանակում  է…

–  Ընդամենը  եղել  է  տասներկու ոլորաբլիթ,  – բացականչեց Ալիսան: – Այսինքն, սկզբում Գլխարկագործի  մոտ  եղել  է  ինը ոլորաբլիթներ,  ինչը  կազմում  է տասներկուսի   երեք քառորդը , իսկ Մարտյան  Նապաստակի  մոտ  երեք ոլորաբլիթներ, իսկ ինը մեծ է երեքից:  Հետո  Գլխարկագործը մեկ ոլորաբլիթ  տվեց  Մարտյան Նապաստակին  և   Գլխարկագործին մնաց  ութ ոլորաբլիթներ, իսկ Մարտյան Նապաստակինը  դարձավ   չորս ոլորաբլիթ , այսինքն, Գլխարկագործինը դարձավ  երկու  անգամ  շատ  ոլորաբլիթներ, քան Նապաստակինը:   Հետևաբար, Գլխարկագործը  պետք  է  տար  Մարտյան Նապաստակին  ևս  երկու   ոլորաբլիթ:  Դրա  համար  էլ  տասներկուսը`  ճիշտ  թիվն  է:

Եթե  ես  ​​չեմ սխալվում, դու խնդիրը  մինչև  վերջ   չլուծեցիր , – հիշեցրեց Արծվառյուծը:

– Օ՜,  այո, ես գրեթե մոռացել  էի, – հանկարծ  սթափվեց  Ալիսան:  – Այսպիսով, Գլխարկագործը  ունեցավ   ութ ոլորաբլիթներ, իսկ Մարտյան Նապաստակը` չորս:   Հետևաբար, Գլխարկագործը  պետք  է  տար  Մարտյան Նապաստակին  ևս  երկու ոլորաբլիթ: Խնդրի  պատասխանն է.

Երկու:

– Բրավո՜,  – բացականչեց  Արծվառյուծը: – Տեսնում ես, ես ճիշտ էի. հանրահաշիվը քեզ  պետք  չեկավ:

– Սա շատ հետաքրքիր մեթոդ է ,  – ասաց   Ալիսան:  –  Դուք կարո՞ղ եք  հարցնել  ինձ ևս  մեկ խնդիր:

26. Քանի՞  ոլորաբլիթ  ունի  յուրաքանչյուրը:

– Այ  քեզ  ես կանվանեմ   ջանասեր  աշակերտուհի, – ուրախացավ  Արծվառյուծը:  Իհարկե, ինձ  մոտ  կգտնվի քեզ  համար  ևս  մեկ խնդիր:  Դրա լուծման  սկզբունքը     փոքր – ինչ  այլ  է,  բայց  ես  համոզված  եմ, որ  դու  գլուխ  կհանես:

Այս անգամ թեյըմպմանը  մասնակցում  էին  բոլոր երեքը. Գլխարկագործը, Մարտյան Նապաստակը և  Քնամուկը: Քնամուկը արթնացավ ու նույնպես ցանկացավ  ոլորաբլիթներ:  Գլխարկագործը  բոլորին նստեցրեց  սեղանի շուրջ  այնպես, որպեսզի իրեն  հասնի   երեք անգամ շատ ոլորաբլիթներ , քան Մարտյան Նապաստակին, իսկ Քնամկանը `  երկու անգամ  քիչ ոլորաբլիթներ , քան Մարտյան  Նապաստակին:

– Խեղճ   Քնամուկ, նա    բոլորից  քիչ   է   ստացել, –   կարեկցեց Ալիսան:

– Անպատճառ, – հաստատեց Արծվառյուծը:  -Պետք է   քեզ ասեմ, որ Գլխարկագործը  ունեցել  է  քսան   ոլորաբլիթ  ավելի,  քան Քնամուկը:

– Ախր  նա  շատակեր է ,  –  վրդովվեց  Ալիսան:  – Որտե՞ղ է նա  տեղավորում  այդքանը:  Խեղճը  կպայթի:

– Չի  պայթի,  – հանգստացրեց  նրան Արծվառյուծը,  – ոլորաբլիթները  փոքրիկ էին: Բայց ամեն  դեպքում`  թեյըմպման  յուրաքանչյուր մասնակիցը  քանի՞  ոլորաբլիթ   ուներ  :

27.  Հատուցում  –    Գլխարկագործը,   պետք է  որ,  սարսափելի  խորամանկ է , – նկատեց Ալիսան:   – Նա միշտ  ձգտում  է այնպես  անել, որ  իրեն  շատ  հասնի:

– Սովորաբար  նա   իրոք  վարվում  է  հենց  այդպես,  –  համաձայնվեց  Արծվառյուծը,-  սակայն  մի  անգամ  Մարտյան Նապաստակը  և   Քնամուկը  այդ  ամեն ինչի  համար  վրեժ  լուծեցին   նրանից  :  Այդ  անգամ Գլխարկագործը,  ինչպես միշտ, սեղանն  էր  պատրաստում,  և  բոլոր ոլորաբլիթները  մինչև  վերջին  հատիկը դրեց իր ափսեի  մեջ, ոչինչ չթողնելով ոչ Մարտյան Նապաստակին, ոչ Քնամկանը: Սեղանը  պատրաստված  էր  մարգագետնում,  և,  երբ Գլխարկագործը  հեռացավ դեպի տան  կողմը,  որպեսզի  թեյ  պատրաստի,  Մարտյան Նապաստակը    արագ  վերցրեց ափսեի ոլորաբլիթների  հինգ տասնվեցերորդը   և  կերավ  դրանք:

Այնուհետև   Քնամուկը  կերավ  մնացած  ոլորաբլիթների  յոթ  տասնմեկերորդը:

Գլխարկագործին  մնաց  ութ ոլորաբլիթ:

Առանձին-առանձին  քանի՞ ոլորաբլիթ  կերան    Մարտյան Նապաստակը և Քնամուկը:

28.  Քանի՞  սիրելի մարդ    կար :

–  Ահա  փոքր-ինչ  այլ  տեսակի  խնդիր, – ասաց Արծվառյուծը  :  Մի  անգամ  Փոսիկի  Թագուհին   երեսուն  մարդու  համար ընդունելություն  կազմակերպեց  : Նրանից  պահանջվում  էր    100   ոլորաբլիթները բաժանել  հյուրերի  միջև  :   Փոխանակ  ոլորաբլիթները կտրատեր  կտորների ,  Թագուհին  նախընտրեց  տալ  իր յուրաքանչյուր  սիրելի  մարդուն  չորսական  ոլորաբլիթներ ,  իսկ  մնացած  հյուրերին `  երեքական ոլորաբլիթներ:   Քանի ՞ սիրելի  մարդ   ուներ    Փոսիկի  Թագուհին:

29. Ոլորաբլիթներ և  ոլորաբլիթիկներ – Ահա  ևս մեկ խնդիր, սկսեց Արծվառյուծը  :  – Մի  անգամ  Գլխարկագործը ուղևորվեց  խանութ   հերթական  թեյըմպման  համար  ոլորաբլիթներ    գնելու :

– Ի՞նչ  արժեն  Ձեր ոլորաբլիթները,  – հարցրեց   նա խանութի սեփականատիրոջը:

– Գինը  կախված է չափսից`  կարող եմ առաջարկել ձեզ փոքր ոլորաբլիթիկներ և   մեծ ոլորաբլիթներ : Մի ոլորաբլիթը  արժի  այնքան, որքան երեք ոլորաբլիթիկները:

– Իսկ ի՞նչ  արժեն  յոթ  ոլորաբլիթները   և   չորս ոլորաբլիթիկները, –   հարցրեց  Գլխարկագործը:

–  Տասներկու   ցենտով  ավելի  թանկ,   քան չորս  ոլորաբլիթները և  յոթ ոլորաբլիթիկները,  – հետևեց  հանելուկային  պատասխան:

Ի՞նչ  արժե  մեկ  ոլորաբլիթը:

30.  Դքսուհուն,  խոհարարուհուն,  Չեշիրյան Կատվին հյուր – Ես ուզում եմ առաջարկել  քեզ հետաքրքիր խնդիր, – ասաց Արծվառյուծը  :  – Մի  անգամ  Գլխարկագործը, Մարտյան Նապաստակը և Քնամուկը  որոշեցին  այցելել Դքսուհուն,  խոհարարուհուն և   Չեշիրյան Կատվին:    Հյուր  գալով, նրանք հայտնաբերեցին, որ ոչ ոք տանը  չէ:

Խոհանոցում` սեղանի վրա նրանք  տեսան ոլորաբլիթներով սկուտեղ:  Գլխարկագործը սկզբում   կերավ ոլորաբլիթների  կեսը, իսկ  հետո մտածեց և  կերավ  ևս  մեկ ոլորաբլիթ:   Մարտյան Նապաստակը կերավ  մնացած ոլորաբլիթների կեսը  և ևս  մեկ ոլորաբլիթ:   Ապա  Քնամուկը կերավ  մնացած ոլորաբլիթների կեսը  և ևս  մեկ ոլորաբլիթ:   Այդ  պահին  վերադարձավ  Չեշիրյան Կատուն և կերավ  մնացած ոլորաբլիթների կեսը  և ևս  մեկ ոլորաբլիթ,  ինչից  հետո  սկուտեղում  ոչ  մի  ոլորաբլիթ  չմնաց:  Քանի՞ ոլորաբլիթ  կար  սկզբում:

31. Քանի՞  օր   աշխատեց  այգեպանը:

– Ես ուզում եմ  առաջարկել  քեզ  մի խնդիր, – ասաց  Արծվառյուծը  :

– Սովորաբար դա լուծում են հանրահաշվի  օգնությամբ, բայց, եթե դու օգտվես իմ մեթոդից, ապա  հիանալի  գլուխ  կհանես  նաև  առանց դրա:

Մի  անգամ  Թագավորը քսանվեց օր ժամանակով վարձեց  ղառի   այգեպաններից  մեկին  պարտեզում ինչ – որ աշխատանքի  համար: Թագավորը պայման  դրեց, որ ամեն մի  բարեխղճորեն  աշխատած  օր այգեպանը կստանա  երեքական  ոլորաբլիթ, իսկ  եթե խուսափի  աշխատանքից, ապա ոչ միայն չի ստանա ոչինչ, բայց   նաև  նրանից  կգանձվի  մեկ  ոլորաբլիթ  :

– Իսկ եթե այգեպանը ծույլ   լինի  և  որոշի   խուսափել  աշխատանքից այդքան օր, ինչ   է քսանվեց  օրվա  ընթացքում  նրանից  նորից  կգանձվի՞  մի  քանի  ոլորաբլիթներ, – հարցրեց  Ալիսան:  – Այդ  դեպքում  ինչպե՞ս:

– Այդ  դեպքում  անպայման  նրան   կգլխատեն:

– Ես հիշում եմ, ինչ – որ մեկը   ինձ պատմում  էր  մահապատիժների մասին, որ «նրանց մոտ  այդպիսի  բան  երբեք չի եղել (Այս  խոսքերը  Արծվառյուծը  ասում  է  Ալիսային  Լուիս Քերոլի հեքիաթում ):

–  Իհարկե, նրա  գլուխը  անվնաս  կմնա , – քթի  տակ  ծիծաղեց  Արծվառյուծը  :   Բոլոր այդ  մահապատիժները ` մաքուր երևակայություն  են , բայց բոլորն էլ երջանիկ  են:

Բայց վերադառնանք մեր խնդրին: Երբ այգեպանը ավարտեց  աշխատանքը, պարզվեց, որ Թագավորը նրան պարտք է  տվել  վաթսուներկու  ոլորաբլիթներ:

Քանի՞ օր է այգեպանը աշխատել բարեխղճորեն, և  քանի՞  օր  է խուսափել  աշխատանքից:

– Դուք ակնհայտորեն անտարբեր  չեք  ոլորաբլիթների  նկատմամբ,  – ասաց  Ալիսան, ակնապիշ  նայելով  Արծվառյուծին:

– Եթե դուք նկատի ունեք  դատարանը, օրիորդ, – ժխտեց Արծվառյուծը, – ապա կրկնում  եմ, ես երբեք չեմ գողացել որևէ ոլորաբլիթ:   Այդ ամենը նրանք են  հորինել, իբր  ես  եմ գողացել  ոլորաբլիթները:

– Չեմ  հասկանում,  ինչպե՞ս   է  Ձեզ հաջողվել խուսափել բանտային  կալանքից, – նկատեց Ալիսան:

– Դատավարությունից  հետո  ինձ  հաջողվեց  դեմ առ դեմ  զրուցել  Թագավորի  հետ, –

պարզաբանեց Արծվառյուծը  :    Այդպիսի  բացատրությունը  ամբողջությամբ չգոհացրեց   Ալիսային:

– Կարծում եմ, մենք պետք է փոխենք  խոսակցության թեման, առաջարկեց Արծվառյուծը  :   – Մենք բավականաչափ խոսեցինք  ոլորաբլիթների  մասին:  Ի դեպ, ես լավ խնդիր գիտեմ,  արքայական ժամացույցի մասին:

32.  Ժամը  քանիսի՞ն:

–  Իսկ  դա  ի՞նչ  խնդիր  է  արքայական  ժամացույցների  մասին,-  հետաքրքրությամբ  հարցրեց  Ալիսան:

–  Տեսնում  ես,  Փոսիկի  Թագավորի  ժամացույցը  այլ  է,  իսկ  Թագուհունը`  այլ:   Երկուսն  էլ  ժամը  մեկ  զարկում  են:  Թագավորի  ժամացույցի  զարկերը  խփում են   ավելի  արագ,  քան  Թագուհու  ժամացույցինը.  այն  ժամանակում,  որի  ընթացքում  Թագուհու  ժամացույցը  հասցնում  է  խփել երկու  զարկ,  Թագավորի  ժամացույցը  խփում  է  երեք  զարկ:

Մի  անգամ  ժամացույցները  սկսեցին  զարկել  միաժամանակ:  Այն  բանից  հետո,  երբ  Թագավորի  ժամացույցը  դադարեց  հարվածել,  Թագուհու  ժամացույցը  զարկեց  ևս  երկու  անգամ:  Ո՞ր  ժամին  դա  տեղի  ունեցավ:

Բ)  Նրանք  և  Կեղծ  Կրիան-   Ինձ  դուր  եկավ  արքայական  ժամացույցների  մասին  խնդիրը,-  ասաց  Ալիսան:  – Պարզ  է,  բայց  լավն է:  Ես  սիրում  եմ  ժամանակի  մասին  խնդիրներ:

–  Այդ  դեպքում  ես  կասեմ  քեզ  իմ  լավագույն  խնդիրը,-  ուրախացավ  Արծվառյուծը  :  Տես, ով  մեզ  այցելեց:   Չհասցրեցինք  խոսել  ժամանակից,  իսկ  Կեղծ  Կրիան  ճիշտ  ժամանակին  եկավ:

Նա   առավոտից  իրիկուն  մեկնաբանություններ  է  անում  ժամանակի  մասին:

Ալիսան  շրջվեց  և  տեսավ  Կեղծ  Կրիային  ,  ով  դանդաղորեն  մոտենում  էր  մուտքին ,  ծանր  շնչելով  և  անսփոփ  հեկեկալով :

–         Ինչու՞  է  Կեղծ  Կրիան  միշտ  այդքան  տխուր,-  հարցրեց  Ալիսան:

– Ես  արդեն  ասել  եմ  քեզ,  որ  տխրելու  պատճառ  նա  չունի,- պատասխանեց  Արծվառյուծը  :-  Դրանք  բոլորը  հորինվածքներ  են  միայն:

–  Բարև,  ծերունի ,-  դիմեց  Արծվառյուծը  Կեղծ  Կրիային  ,  երբ  նա  վերջապես  սողալով  հասավ  նրանց: –   Դու  իհարկե    բազմաթիվ  տրամաբանական  խնդիրներ գիտես :  Միգուցե  պատմես  դրանցից  աղջկան:  Նա  դրանք  շատ  է  սիրում:  Իսկապես:

Կեղծ  Կրիան    ոչինչ  չպատասխանեց  ,  միայն  ավելի  խորը  շունչ  քաշեց  և  նրանց  առաջ  ձեռքերով  բռնեց    գլուխը :

– Չչչ… չեմ   կարող,- հազիվ  արտասանեց  նա  հեկեկոցի  միջից:

–  Բայց  ինչու՞,   մի՞թե  դու  համրացել ես  կամ  ինչ-որ  բա՞ն  է  պատահել:

–  Ոչ,  ուու..ղղակի…  դրաանք….

– Ի՞նչ  ուղղակի  դրանք,- հարցրեց  Արծվառյուծը  :

–  Ուու…ղղակի  դրաաանք ….  այնքաաան…..  տխուու..ր  են ,-   արցունքներով  ողողելով  ինքն  իրեն  ասաց   Կեղծ  Կրիան:

–  Վերջացրու,-  ասաց  Արծվառյուծը: –  Ավելի լավ  է  պատմիր  մեզ  ինչ-որ  խնդիր,  մենք  կդատենք  տխուր  է  այն,  թե  ոչ:  Եվ  չհամարձակվես  ամբողջ  օրը  ողբալ   խնդրի  պատճառով:

– Թող  ձեր  ասածով  լինի,-  համաձայնեց  Կեղծ  Կրիան:  –  Ես  գիտեմ  մի  շատ  տխուր,  բայց  այնպիսի  հիանալի  խնդիր:

33.  – Որքա՞ն  մարդ  է  մոլորվել  լեռներում: Ալիսան  և  Արծվառյուծը  ստիպված  եղան  սպասել  մի  քանի  րոպե,  մինչև  Կեղծ  Կրիան  հավաքեց  ուժերը  և  կարողացավ  շարունակել:

– Տեսնում  ես,-  սկսեց  Կեղծ  Կրիան:

– Չեմ  տեսնում,- հերքեց  Արծվառյուծը:

Կեղծ  Կրիան   ոչինչ  չպատասխանեց,  միայն  նորից նրանց  առջև  ձեռքերով  բռնեց  գլուխը  :  Այդպես    որոշ  ժամանակ լռելուց  հետո  ,  նա  կրկին  խոսեց.

– Ասենք  այսպես…  Լեռներում  մոլորվել  են  ինը  մարդ:

Նրանց  ուտելիքը  բավարարում  էր  միայն  հինգ  օր:  Պատկերացրու  միայն, հինգ  օր:

Հասնելով  իր  պատմության մեջ   այս  հատվածին ,  Կեղծ  Կրիան  այնքան  ընկղմվեց   ողբերգական վիճակում, որ  զգացմունքների  հորդությունից չկարողացավ շարունակել:

– Դե  բավական  է , –  փորձում  էր   մխիթարել  նրան Արծվառյուծը  `  ափով  թեթև  խփելով  նրա մեջքին:

– Մտածիր  միայն,  ինչ  կլինի  նրանց  հետ,  եթե  նրանց  չփնտրեն ,  –  ծիծաղեց Կեղծ Կրիան:  – Պատահել  է  մի  անգամ,  այսպես  (և  դա ամենագեղեցիկ բանն է  այս  պատմության մեջ  ) …

Ահա, այդպե՜ս,  ամենագեղեցիկը այս պատմության  մեջ,  – շարունակեց  Կեղծ  Կրիան,-  որ հաջորդ օրը    խեղճերը     լեռներում  հանդիպեցին  մի   այլ խումբ   մոլորված              մարդկանց  …

– Իսկ ի՞նչ կա  այդտեղ   գեղեցիկ,  – հարցրեց  Արծվառյուծը:

– Ամենագեղեցիկը նրանում  է,-  պատասխանեց Կեղծ  Կրիան  ,  որ առաջին խումբը մեծահոգաբար կիսեց  իր  պաշարները   երկրորդ   խմբի  հետ- պաշարը  հավասարապես բաժանեցին բոլորի  միջև ,  որից   հետո   պաշարը   բավարարեց   ևս   երեք օր:  Քանի՞    մարդ   կար  երկրորդ խմբում:

34.  Որքա՞ն    ջուր  է   թափվել :

– Հետո  ի՞նչ  պատահեց     լեռներում  մոլորվածների  հետ,   –  անհամբեր հարցրեց Ալիսան` լուծելով  խնդիրը:

– Նրանց փրկեցին , –  պատասխանեց  Կեղծ  Կրիան:

-Այս  պատմության  մեջ   ի՞նչն է  տխուր ,  – զարմացավ Ալիսան:

– Մտածիր միայն , – ասաց Կեղծ  Կրիան  , թե ինչ կպատահեր, եթե նրանց չգտնեին:

– Այլ կերպ ասած ,- խառնվեց  խոսակցությանը Արծվառյուծը,- պատմությունը կարող էր  ավարտվել  շատ տխուր , բայց , իրականում , ավարտվեց բավականին լավ:

– Հենց  այդպես, – համաձայնեց  Կեղծ   Կրիան:  – Մի մարդու  նետեցին  զնդանը:  Որպեսզի  ծանրացնեն պատիժը , նրան չասացին, թե որքան նա կմնա  բանտարկված:

– Այդպես   արդար չէ,  –  զայրացկոտ  բացականչեց  Ալիսան:

– Իհարկե, արդար չէ,  – հաստատեց  Արծվառյուծը:

– Բանտային  հսկիչը   բարի  էր,  – շարունակեց Կեղծ Կրիան,- և  կարեկցում  էր    բանտարկյալին:

– Լսեք, –   աղերսեց  մի  անգամ  բանտարկյալը` դիմելով   բանտապահին , չե՞ս  կարող դու  գոնե   ակնարկես , թե որքան   ես   դեռ պետք է նստեմ այս զնդանում:

– Քանի՞ տարեկան ես ,- հարցրեց  հսկիչը:

– Քսանհինգ , – պատասխանեց  բանտարկյալը:

– Սա շատ տխուր պատմություն է ,  – փղձկաց  կրկին   Կեղծ  Կրիան:

– Դե, բավական է , ծերունի, – ասաց  Արծվառյուծը,  – ավելի  լավ  է  պատմիր  մեզ  ևս  մեկ  խնդիր:

– Ինչպես  հարմար  է,  – համաձայնեց Կեղծ Կրիան:  – Նավաբեկության  ենթարկվածների  մոտ    քաղցրահամ ջրի պաշարը  բավական էր ընդամենը տասներեք օր`  մեկ կվարտ ջուր  մեկ անձի  համար մեկ օրում  հաշվարկով:  Հինգերորդ օրը ջրի  մի  մասը պատահաբար  թափեցին և  մեկ անձ  հենց  նույն օրը  մահացավ:   Մնացած ջուրը բավական էր  ամբողջ հաշվարկված ժամանակահատվածում:   Որքա՞ն ջուր  էր   թափվել :

35. Արդյո՞ք  շուտով ազատ կարձակվի:

– Ահա  այս պատմությունը  իրոք  տխուր  է , – ասաց Ալիսը, –  լուծելով  նավաբեկության  ենթարկվածների խնդիրը,-  բայց շատ- շատ հետաքրքիր է :  Դուք  չու՞նեք ինչ – որ այլ խնդիր:

– Իսկ ես հիսունչորս տարեկան եմ, – ասաց  հսկիչը:  – Իսկ  քո ծննդյան  օրը ե՞րբ  է:

– Այսօր ,- ասաց բանտարկյալը:

–  Ապշեցուցիչ զուգադիպություն  է,  – բացականչեց  պահակը:  –  Իմ ծննդյան օրը  ևս  այսօր   է:  Դե ինչ ,    տոնի   կապակցությամբ  ասեմ, եթե դա կօգնի քեզ (գիտակցում եմ, որ խախտում են բանտի կանոնակարգը, սակայն պետք է ), որը դու ազատ  կարձակվես, երբ ես  երկու անգամ  մեծ  լինեմ  քեզնից:  Քանի՞ տարի է մնացել  բանտարկյալին անցկացնելու   զնդանում:

– Ինչ հրաշալի  խնդիր  է, – ասաց Ալիսը`  լուծելով  այն:

– Մի բան կուզեի  ես  իմանալ,   ինչի՞  համար էին  բանտարկյալին  բանտարկել  զնդանում:

– Նա գողացել  էր  թագավորից մի քանի ոլորաբլիթներ,-   պատասխանեց  Կեղծ  Կրիան:

Արծվառյուծը  այդ պահին շատ մտահոգվեց և  սկսեց   զայրացած  իրեն  քորել:

– Պատմիր  մեզ  ինչ-որ  ավելի  լավ  խնդիր ,-  պահանջեց  Արծվառյուծը: – Եվ թող   այն լինի    բոլորովին այլ  բանի  մասին:

36.   Երկա՞ր  կտևի   հորից  դուրս  գալը :

– Թող   քո  ասածով  լինի,  -համաձայնեց Կեղծ  Կրիան:  – Ես  ձեզ  կպատմեմ խնդիր  գորտի  մասին,   որն  ընկավ  հորը:

– Բայց դա շատ հին  խնդիր  է,  – հակառակվեց  Արծվառյուծը:  – Այն  ունի երկար- երկար պատմություն :   Իսկ   ինչ-որ  նոր խնդիր  դու  չգիտե՞ս:

– Ես չեմ լսել այդ խնդիրը ,-  պաշտպանեց  Կեղծ  Կրիային Ալիսան:

37. Կհասցնի՞   հեծանվորդը  հասնել  գնացքին:

– Մի՞թե  նախորդ խնդիրը  տխուր չէ,  – հարցրեց Կեղծ  Կրիան:   – Մտածեք միայն,  դժբախտ գորտը  այդքան օր անցկացրել է մութ հորում:  Եվ  որպեսզի դուրս պրծնի  այնտեղից, նա  ստիպված էր    բարձրանալ    իսկական լեռնագնացի   նման:

– Անհեթեթություն,  – ընդհատեց նրան  Արծվառյուծը:  – Ամենատխուրն  այս պատմության  մեջ  այն է, որ ես ամբողջ  ընթացքում  լսում էի  քո  ձայնը, և   չկարողացա քնել  ոչ  մի րոպե:  Պատմիր  մեզ  էլի  ինչ-որ  խնդիր:

– Լավ , – համաձայնեց   Կեղծ  Կրիան:  – Մի մարդ   հեծանիվով  պետք  է տասներկու մղոն ճանապարհ  գնար  դեպի երկաթուղային կայարան,  որ  հասցներ  գնացքին:  Նա  մտածում  էր հետևյալ կերպ.

– Իմ  տրամադրության  տակ  կես ժամ է , որպեսզի  հասցնեմ գնացքին: Ճանապարհի  չորս մղոնը   անցնում  է  սարով , և ես ստիպված  եմ  անցնել այն  ոտքով:  Ես կարծում եմ,   մեկ   ժամում գլուխ  կհանեմ:  Ապա, չորս մղոն  ճանապարհ  գնում  է սարի  տակով:  Այս  հատվածում  ես   կարող եմ զարգացնել արագությունը ժամում  տասներկու մղոն  :  Վերջին չորս մղոն  ճանապարհը անցնում  է հարթ տեղանքով:  Այս հատվածում  ես  կարող եմ  զարգացնել արագությունը ժամում ութ մղոն :  Միջին հաշվով, դա  կազմում  է   մեկ ժամում  ութ  մղոն, այնպես որ, մինչև  կայարան ես  ժամանակին կհասնեմ  :  Ճի՞  շտ էր դատում  արդյոք   հեծանվորդը:

– Լավ, –  համաձայնեց  Արծվառյուծը` հորանջելով:  – Մենք կվարվենք  հետևյալ կերպ: Դու կպատմես  քո  խնդիրը  Ալիսային, քանի որ նա չի  լսել դա, իսկ  ես մինչ  այդ մի  քիչ  կննջեմ: Մի պայմանով.  հենց  վերջացնես կարթնացնես  ինձ:  Պայմանավորվեցի՞նք:

Արծվառյուծը  հարմարավետ գունդուկծիկ պտտվեց  և  ննջեց, իսկ Կեղծ Կրիան պատմեց                 Ալիսային գորտի  մասին  հին խնդիրը   :

– Մի  անգամ առավոտյան գորտը  ընկավ  երեսուն ֆութ  խորությամբ հորը: Օրվա ընթացքում, մագլցելով պատերով, նա  բարձրանում  էր  երեք ֆութ, իսկ  գիշերը  քնի  մեջ սողալով  իջնում  էր  երկու  ֆութ:  Քանի՞  օրում   գորտը   դուրս   կպրծնի  հորից:

38.  Չուշացա՞ վ   ուղևորը  գնացքից:

– Խեղճ,  –  հեկեկաց Կեղծ   Կրիան:  – Մտածեք  միայն: Եթե    նա    մի քիչ խելացի  լիներ , նա կարող էր շուտ  դուրս  գալ    և  հասցնել  գնացքին:

– Ես հիշեցի   հեծանվորդի  մասին,  – շարունակեց Կեղծ   Կրիան:  –  Գնացքը մեկնեց  կայարանից 11  րոպե  ուշացումով  և  ընթանում  էր ժամում  տասնմեկ մղոն  արագությամբ   մինչև  հաջորդ կայարանը , որը գտնվում էր  առաջինից  մղոն ու կես հեռավորության  վրա:   Հաջորդ կայարանում  նա կանգնեց  տասնչորս ու կես րոպե:  Ուղևորը ժամանեց  առաջին կայարան գնացքի  մեկնելու   նախատեսված ժամից  տասներկու  րոպե  հետո   և  ոտքով   քայլեց  մինչև   հաջորդ   կայարան` ժամում  չորս մղոն  արագությամբ   , հուսալով, որ նրան  կհաջողվի այնտեղ  նստել  գնացքը:

Հաջողվե՞ց  ուղևորին  հասնել  գնացքին:

39.  Դեռ  երկա՞ր  ճանապարհ  կա մինչև  դպրոց  հասնելը:

Ամբողջ  ընթացքում  մինչ  Ալիսան  և  Արծվառյուծը  լուծում  էին  նախորդ  խնդիրը`  Կեղծ  Կրիան  անսփոփ   հեկեկում  էր:

– Կարո՞ղ  ես  դու  ասել,  ինչ  տխուր  բան  կա  այս  խնդրում,-  զայրացած  բղավեց  նրա  վրա  Արծվառյուծը:  – Քանզի  ուղևորը  բարեհաջողությամբ  հասավ  գնացքին:  Թե՞  ես  ինչ-որ  բան  այնպես  չեմ  հասկացել:

–  Ամեն  ինչ  ճիշտ  է,- համաձայնեց  Կեղծ  Կրիան,-  բայց  մենք  չգիտենք  ինչ  եղավ  հետո:  Քանզի,  դատելով  ամեն  ինչից,  գնացքի  հետ  կարող  էր  աղետ  պատահել  :

–  Ոչ,  դուք  միայն  մտածեք,-  զայրացավ  Ալիսան:

– Սկզբում  հորինում  են  ամեն  տեսակի  բաներ,  իսկ  հետո  այդ  ամենից  սարքում  են  տխուր  պատմություն:

Կեղծ  Կրիան  ոչինչ  չպատասխանեց  ,  միայն  նրանց  առաջ  բռնեց  գլուխը:

-Լավ,-  ասաց  նա  վերջապես:  Ես  կպատմեմ  ձեզ  տխուր  պատմություն:  Մի  անգամ  առավոտյան  մի  տղայի  պետք  էր  դպրոց   գնալ…

–  Ահա  դա  տխուր  է,-  համաձայնեց  Արծվառյուծը:

– Ոչ,  ոչ :  Տխուրը  դա  չէ,-  հերքեց  Կեղծ  Կրիան:  –  Ամենատխուրը  դեռ  առջևում  է:

Ալիսան  և  Արծվառյուծը  ուշադիր  լսում  էին ամբողջ  պատմությունը,  բայց  ոչ  մի  տխուր  բան  նրանում  չնկատեցին:

–  Այսպես,-  շարունակեց  Կեղծ  Կրիան,-  հայրը  ասաց  որդուն.<<  Արագացրու,  թե  չէ  կուշանաս  դպրոցից>> –  <<  Չեմ  ուշանա,   հայրիկ, պատասխանեց  տղան:-  Ինձ  մոտ  ամեն  ինչ  ճիշտ  հաշվարկված  է:  Եթե  ես  գնամ  ժամում  չորս  մղոն  արագությամբ, ապա  կուշանամ  դասերի  սկզբից  հինգ  րոպե,  իսկ  եթե  գնամ  ժամում  հինգ  մղոն  արագությամբ  ,  ապա  կհասնեմ  դասերի  սկզբից  տաս  րոպե  շուտ>>:  Դեռ  երկա՞ր  ճանապարհ  կա մինչև  դպրոց  հասնելը:

40.  Մի՞թե  տխուր  չէ:

–  Այստեղ  ի՞նչն  է  տխուր,- հարցրեց  Ալիսան  նախորդ  խնդրի  կապակցությամբ:

– Շատ  հեռու  է ստիպված  գնալ  այդ  տղան   ամեն  առավոտ  մինչև  դպրոց  հասնելը ,-  շունչ  քաշեց  Կեղծ  Կրիան:

–    Ավելի  լավ    նրա  համար ,- հերքեց  Արծվառյուծը: – Դիմացկուն  կլինի: Թե  չէ   դժբախտություն է միայն  :  Շատ  ծույլ  են  ժամանակակից  երեխաները:

– Ավելի  լավ  է  լսեք  ևս  մեկ  տխուր  պատմություն,- առաջարկեց  Կեղծ  Կրիան,- գործը  տեղի  ունեցավ  Ամերիկայում:  Մի  վաճառական  մի  անգամ  վաճառեց  երկու  նկարներ`  99 դոլար  յուրաքանչյուրի  համար:  Բացի  այդ  մի  նկարի  վաճառքից  նա  ստացավ  10 տոկոսանոց  շահույթ,  իսկ  մյուսից   ստացավ  10  տոկոսանոց  կորուստ:

– Նշանակում  է,  այսօ՞ր  էլ  ես  ոչինչ  չաշխատեցի,-  ասաց  ինքն  իրեն  նկարների  վաճառականը:  Ի՞նչ  տխուր  բան  կա  այս  պատմության  մեջ:

բ)   Արծվառյուծի թագավորական  խնդիրը –  Հիմա  թույլ  տվեք    ինձ  ձեզ  խնդիր  ասեմ,- ասաց  Արծվառյուծը: Դա   իմ  թագավորական  խնդիրն  է:

– Այն  շա՞տ  տխուր  է,- հարցրեց  Կեղծ  Կրիան:

– Ընդհանրապես  տխուր  չէ,-  պատասխանեց Արծվառյուծը:  Այն   հնարամիտ  է,  ահա  և  վերջ:

– Իսկ  որտեղի՞ց  եք  դուք   այն  վերցրել,- հետաքրքրվեց  Ալիսան:

– Ոչ  մի  տեղից:  Ես  այն  հորինել  եմ:  Սա  հենց  այն  խնդիրն  է,  որի  մասին  ես  պատրաստվում  էի  պատմել  քեզ  դեռ  վաղուց:

–  Օ՜յ,  ինչ  հրաշալի  է,- ուրախացավ  Ալիսան:

41. Ո՞վ  է  մեծ:

–  Իմ  խնդիրը  Մարտյան   Նապաստակի  և  Գլխարկագործի  մասին  է ,- սկսեց  Արծվառյուծը: Նրանցից  մեկը  ծնվել   է 1842  թվականին,  բայց  թե  ով,  դա  ես  ձեզ  չեմ  ասի: Մյուսը  ծնվել  է  կամ  1843,  կամ  1844  թվականին,  բայց  թե  ով,  ես  կրկին  չեմ  ասի:

Ի  դեպ, ուզում  եմ  ձեզ  հարցնել:  Դուք  գիտե՞ք,  որ  Մարտյան  Նապաստակը  ծնվել  է  մարտ  ամսին:

–  Ես  չգիտեի,-  պատասխանեց  Ալիսան,-  բայց  ընդհանրապես  զարմացած  չեմ:

–  Ես  նույնպես,-  ավելացրեց  Կեղծ  Կրիան:

– Թերևս  բոլորին,  պետք  է  որ  հայտնի  լինի,-  շարունակեց  Արծվառյուծը,- որ  Մարտյան  Նապաստակն  ուներ  ժամացույց,  որը  ցույց  էր  տալիս…

– Օ՜,  այո,- ընդհատեց  Ալիսան: –  Այնպիսի  ծիծաղելի  ժամացույցներ,  որոնք  ցույց  են  տալիս  ամսաթիվը,  այլ  ոչ  ժամը:  Ես  դրանք  տեսել  եմ:

–  Ես  նկատի  ունեմ  ոչ  այդ  ժամացույցները,- բղավեց  Արծվառուծը:  –  Մարտյան Նապաստակն  ունի  այլ  ժամացույց,  ինչպես  սովորական  ժամացույցները:  Գլխարկագործը  ևս  ունի  իր  ժամացույցը:  Ոչ  այս,  ոչ  էլ  մյուս  ժամացույցը  ցույց  չեն  տալիս  ճիշտ  ժամանակը:  Գլխարկագործի  ժամացույցը  յուրաքանչյուր  ժամի  առաջ  է  ընկնում  10  րոպեով,  իսկ  Մարտյան  Նապաստակի  ժամացույցը  ամեն  ժամի  հետ  է  ընկնում  10  րոպեով:

Մի  անգամ  հունվարին  Գլխարկագործը  և  Մարտյան  Նապաստակը  իրենց  ժամացույցները  ուղղեցին  և  դրեցին  ճիշտ  ժամի  վրա ` ուղիղ  ցերեկվա  12-ը:

– Գիտես,-  ասաց  Գլխարկագործը,- մեր  ժամացույցները  ցույց  չեն  տա  նույն  ժամը  մինչև  քո  մյուս  ծննդյան  օրը,  երբ  լրանա  քո  21  տարին:

–  Ամբողջովին  ճիշտ  է,  –  հաստատեց  Մարտյան  Նապաստակը:

Ո՞վ  է  մեծ  ` Մարտյան  Նապաստակը,  թե  Գլխարկագործը:

–         Այս  խնդիրը  ինձ  համար  չէ,-  ասաց  կեղծ  Կրիան`  դանդաղորեն  հեռանալով:

–         Իսկ  իրականում այն  ունի՞  լուծում,-  հարցրեց  Ալիսան:

–         Իհարկե,- հավատացրեց  նրան  Արծվառյուծը:  Ի՞նչ  լուծում  է  դա:

 

Գլուխ  5.

Ի՞նչ էր պատմում   Փոսիկի Թագավորը:

Հրաշքների  աշխարհի  բոլոր սրամիտ խնդիր- արկածներից  Ալիսային  ամենաշատը  դուր  եկան  նրանք,  որոնց  մասին  ես  կպատմեմ  այս  գլխում: Ալիսան  չհանդիպեց տրամաբանական  դատողությունների   այդքան հրաշալի   օրինակների,  մինչև  չկատարեց  ևս  մեկ  ճանապարհորդություն  Հայելում:

«Արծվառյուծի  վերջին   խնդիրը  ուղղակի  հրաշալի  էր>>,-  մտածեց Ալիսան,  հրաժեշտ  տալով  Արծվառյուծին  և  Կեղծ  Կրիային:

– Ես կուզենայի իմանալ, թե ինչու է  Կեղծ  Կրիան  կարծում , որ  նրա   խնդիրները շատ տխուր  են:   Գուցե նա շատ զգայուն   է:  »

Ալիսան   արդեն բավական շատ  տարածություն  էր  անցել, երբ հանկարծ  տեսավ Փոսիկի Թագավորին , ով բոլորովին  մենակ նստած էր  նստարանին` ամբողջովին  մտածմունքներով  խորասուզված:   Ալիսան  որոշ  ժամանակ   կանգնեց   կողքին, չհամարձակվելով  բառ  արտասանել, որպեսզի  չանհանգստացնի  Թագավորին:

<< Երբեմն  Թագավորները   կարևոր  բաների  մասին են  մտածում,- մտածեց  Ալիսան:  Համենայնդեպս   ինձ  այդպես  են  ասել:

Թերևս,  չարժե  հարցուփորձ  անելով  ձանձրացնել    Թագավորին >>:

Վերջապես, Թագավորը   նկատեց   Ալիսային   և  ժպտաց:

– Դու շատ լավ  ելույթ  ունեցար  դատական  նիստերի  ընթացքում,-  ասաց  նա:                           –  Արտակարգ   խորաթափանցություն   նման երիտասարդ տարիքում:

Ալիսան ամբողջովին  համոզված  չէր  ,  որ  գիտի  << խորաթափանց>> բառի  ճշգրիտ  իմաստը: Բայց  ինչ  էլ  այն  նշանակեր,  շատ  հաճելի  էր հնչում  : Եթե  դատենք  Թագավորի  դեմքի  արտահայտությունից  և  ինտոնացիայից ( ձայնի  հնչերանգից) ,  որով  նա  արտասանեց  այդ  որոշ  չափով  հանելուկային  բառը,  այն  պետք  է    ինչ-որ  գովասանք նշանակեր  :

– Ինձ  շատ  դուր  եկան  դատական  նիստերը ,-  ասաց  Ալիսան:  Ես  շատ  երախտապարտ  եմ  Ձերդ  Գերազանցությանը  այն  բանի  համար,  որ  դուք  թույլ  տվեցիք  ինձ    ցուցմունքներ  տալ , որոնք  օգնեցին  երդվյալներին բացահայտել  ճշմարտությունը:

– Վերցնենք  թեկուզ  Արծվառյուծին,-  ժպիտով  ասաց  Թագավորը:  Քանի  որ  նա  դժվարությամբ  չգողացավ  ոլորաբլիթները:

– Օ՜,  այո,-  համաձայնվեց  Ալիսան: –  Պետք  է  ձեզ  ասեմ,  Ձերդ  Գերազանցություն,  որ  ես  վերջերս  տեսել  եմ  Արծվառյուծին  և զարմացա,  ինչու  է  նա  ազատության  մեջ…

– Ախ,  դու  դա  նկատի  ունես, –  ընդհատեց  նրան  Թագավորը,  գուշակելով,  ինչի  մասին  է  ուզում  հարցնել  Ալիսան: – Գիտես, որոշ  ժամանակ  առաջ  Արծվառյուծը  ինձ     շատ  արժեքավոր  ծառայություն է մատուցել,  նա  գրեթե  փրկել  է  իմ  կյանքը:

– Մի  րոպե,-  ընդհատեց  Թագավորին  Ալիսան:  –  Ինչ  է  նշանակում.  նա  գրեթե  փրկել  է  իմ  կյանքը : Ինձ  թվում  է ,  դուք  ամբողջովին  կենդանի  եք  և  գտնվում  եք  առողջ  վիճակում:

– Բացարձակապես  ճիշտ  է ,-  համաձայնեց  Թագավորը: – Որպես երախտագիտություն  մատուցած  ծառայության  համար  ես  որոշեցի  ներել  Արծվառյուծին  այն  բանից  հետո, երբ  դատավճիռը  կայացվեց: Բացի  այդ,-  շարունակեց  Արծվառյուծը,-  ինչպես    գիտես,  նա  իրոք  չի  կերել  ոչ  մի  ոլորաբլիթ:  Ահա  եթե  նա  կերած  լիներ  թեկուզ  մեկ  ոլորաբլիթ ,  ապա  չեմ  կարծում,  որ  ես  այդքան  մեծահոգի  կգտնվեի:

<<Ահա  թե  ինչումն  է   բանը>>,-  մտածեց  Ալիսան:

–  Քեզ,  պետք  է  որ  հետաքրքի՞ ր  լինի  իմանալ,  ինչի մասին էի  ես  խորհում,  երբ  դու  եկար,-  շարունակեց  Թագավորը:

– Օհ,  այո, Ձերդ  Գերազանցություն:  Եթե  ճիշտը  խոստովանեմ,  ես  մի  քիչ  հետաքրքրասեր  եմ:

–  Ճիշտն  ասելը  միշտ  լավ  է,- խրատաբար   ասաց  Թագավորը:  Տեսնում  ես,  իմ  ամբողջ  կյանքը  ես  հետաքրքրվում  եմ  տրամաբանությամբ  և  իրավաբանությամբ :  Եվ  դու  երբ  եկար,  ես  հենց մտածում  էի  որոշ  հրաշալի  պատմությունների  շուրջը,  որոնց  մասին  շատ  հնում  կարդացել  եմ  ինչ-որ  գրքում: Գիրքը  շատ  հին  էր:  Այն  ոչ  մի  անգամ  չի  հանդիպել  ինձ  այն  օրվանից  ,  երբ  ես  կարդացել  եմ  այն  դեռ  մանուկ  ժամանակ,  բայց  բոլոր  պատմությունները  ես  այնքան  պարզ   եմ   հիշում  , կարծես  փակել եմ   գիրքը  հենց  երեկ:

–  Ինչ  հետաքրքի՜ր  է,-  բացականչեց  Ալիսան:

–  Ամենահետաքրքիրը  վերջին  գլուխն  էր,-  շարունակեց  Թագավորը:  –  Նրանում  պատմվում  էր  այն  մասին,  թե  ինչպես  են  դատել  գաղտնի  գործակալներին:  Նրանց  երբեմն  անվանում  են  լրտեսներ:

Սկսվում  է  գլուխը  շատ  պարզ  դեպքերից,  իսկ  վերջանում  է  տրամաբանական  խնդրով,  որից  լավը  ես  չեմ  լսել  իմ  ողջ  կյանքում:  Ալիսան  լսում  էր  Թագավորին  մեծ  հետաքրքրությամբ:

–  Եթե  հարմար  է,-  ես  կարող  եմ  կարճ  պատմել  վերջին  գլխի  բովանդակությունը,-  առաջարկեց  Թագավորը:

–  Ես  շատ  երախտապարտ  կլինեմ  Ձերդ  Գերազանցությանը,-  ուրախացավ  Ալիսան:

– Շատ  լավ  է,-  ասաց  Թագավորը:-  Բոլոր  պատմությունները ,  որոնց  մասին  խոսք   կգնա ,  տեղի  են  ունեցել  շատ  հին,  պետք  է  խոստովանեմ,  շատ  տարօրինակ  երկրում,    բնակեցված  ասպետներով ,  ովքեր  միշտ  ասում  էին  ճշմարտությունը,  և  ստախոսներով,  ովքեր  միշտ  սուտ  էին  ասում ( ուրիշ  բնակիչներ  երկրում  ուղղակի  չկային)…:

–  Ես  գիտեմ  այդպիսի  խնդիրներ,  –  բացականչեց  Ալիսան:

–  Ես  համառորեն  կառաջարկեի  քեզ, –  զայրացավ  Թագավորը,  երբեք  չասել  ,  որ  դու  գիտես  խնդիրներ,  նախորոք  չլսելով  ,  ինչ  խնդիրների  մասին  է  խոսքը:  Ստախոսների  և  մարդկանց  մասին,  ովքեր  միշտ  ճշմարտությունն  են  ասում,  գոյություն  ունի  անթիվ  բազմությամբ խնդիրներ,  աղջիկս,  և  այդ  պատճառով  էլ  միլիոնավոր  հնարավորություններ  կան  մեկի  դեմ,  որ  դու  չգիտես  այն  խնդիրները,  որոնց  մասին  ես  ուզում  եմ  քեզ  պատմել:

– Ներողություն,- շարունակեց  Թագավորը,  դեռ  զայրացած,-  բայց  դու  հիշեցնում  ես  ինձ  այն  մարդկանց,  որոնք  հազիվ  տեսնելով  աճպարարի  ձեռքում  խաղաքարտերի  կապոց,  սկսում  են  բղավել  .  <<  Դա  մենք  արդեն  տեսել  ենք>>: Գոյություն  ունեն  անհաշվելի  քանակով  խաղաքարտային  աճպարարություններ,  ինչպես  նաև  անհաշվելի  քանակությամբ  խնդիրներ  ասպետների  մասին, ովքեր  միշտ ասում  են  ճշմարտությունը, և  ստախոսների  մասին,  ովքեր  միշտ  ստում  են:  Գիրքը,  որից  ես  կարդացել  եմ  տարբեր  պատմություններ,  շատ  հին  էր  և  հազվադեպ  հանդիպող`  նույնիսկ  իմ  երիտասարդության  տարիներին,  իսկ  հիմա  ամբողջ  աշխարհում,  հավանաբար,  չի  մնացել  նրա  ոչ  մի  նմուշ:  Այդ  պատճառով  էլ,  ինչպես  արդեն  ասացի,  միլիոնավոր  հնարավորություններ  կան  մեկի  դեմ,  որ  դու  չգիտես  իմ  խնդիրներից  ոչ  մեկը:

<<  Հետաքրքիր  է ,-  մտածեց  Ալիսան,-  ինչպես  Թագավորը  այդքան  ճշգրիտ  հաշվեց  այդ  հնարավորությունները>>: Բայց  քանի  որ  նա  մի  քիչ  ամաչում  էր  այն  բանի  համար,  որ  նա  այդպես  հապճեպ  ընդհատել  էր  Ձերդ  Գերազանցությանը,  Ալիսան  որոշեց  չընդհատել  Թագավորին`  առանց  հատուկ  անհրաժեշտության:

42.  Առաջին լրտեսի  հայտնվելը –  Ինչպես  ես  քեզ  արդեն  ասել  եմ,-  սկսեց  Թագավորը,- ասպետների  այն  հեռավոր  երկրում  միշտ  ասում  էին  միայն  ճշմարտությունը  և  երբեք  չէին  ստում,  իսկ  ստախոսները  միշտ  միայն  ստում  էին  և  երբեք  չէին  ասում  ճշմարտությունը:  Մի  անգամ  երկրի    ամբողջ  բնակչությունը   ընկավ  անսովոր  անհանգստության  մեջ.  հայտնի  դարձավ,  որ  երկիր  է  մտել  լրտես  մեկ  այլ  երկրից:

– Իսկ  ինչպե՞ս  նրանք  այդ  մասին  իմացան,- հարցրեց  Ալիսան, մոռանալով  իր  որոշման  մասին  ` չընդհատել  Թագավորին  դատարկ  բաների   համար:

–  Պատկերացում  չունեմ,-  պատասխանեց Թագավորը,-  բացի  այդ  դա  ոչ մի  նշանակություն  չունի  խնդրի  համար:

–  Իսկ  լրտեսը   ստու՞մ  էր ,  թե  ասում  էր  ճշմարտությունը,-  հարցրեց  Ալիսան:

–  Հենց  բանը  դրանում  է ,  որ  լրտեսը  ոչ  ասպետ  էր,  ոչ  ստախոս:  Երբեմն  նա  ասում  էր  ճշմարտությունը,  երբեմն  ստում  էր`  կախված  այն  բանից,  թե  ինչպես  էր  նրան  հարմար:

Ինչպես  հայտնի  դարձավ,  լրտեսը   բնակվում  էր  երկրի  երկու  մշտական   բնակիչների  հետ,  որոնցից  մեկը  ասպետ  էր, իսկ  մյուսը  ստախոս:  Երեքին  էլ  բանտարկեցին  նույն օրը,  բայց  նրանցից  ով  էր  ասպետը,  ով  ստախոսը,  իսկ  ով  լրտեսը,  հայտնի  չէր  ոչ  ոքին,  այդ  պատճառով  էլ  մենք  ամբողջական  հիմնավորմամբ  նշանակենք  նրանց  լատինական  մեծատառերով`   A,  B և  C :

Հարցման  ժամանակ A -ն  ցուցմունք  տվեց,  որ  C-ն  ստախոս  է,  իսկ  C-ն  որ A–ն  ասպետ  է:  Իսկ  այն  հարցին. <<  Ո՞վ  եք  դուք>> ,  C-ն  պատասխանեց ,   որ  ինքը  լրտես  է :

Այսպիսով  ո՞վ  էր  նրանց  երեքից  խուզարկուն,  ո՞վ  ասպետը  և    ո՞վ  ստախոսը:

43.  Հիմար  լրտեսը –  նախորդ  խնդիրը այդքան  էլ  դժվար  չէր , –  ասաց  Ալիսան`  լուծելով  առաջին  խնդիրը:

–  Խնդիրները  հետզհետե  կբարդանան,-  խոստացավ  Թագավորը:  Այն  գիրքը,  որը  ես  կարդացել  եմ  մանկության  տարիներին,  հրաշալի  էր  գրված  և  <<պարզից  բարդ >> սկբունքով:  Հաջորդ  երկու  խնդիրները  նույնպես  քեզ  հեշտ  կթվան,  բայց  նրանց  վրա  դու  ստիպված  կլինես  լարված  մտածել:

Այսպիսով,  առաջին  խուզարկուն մերկացվեց  և  ուղարկվեց  զնդան,  բայց  շուտով  երկիր  մտավ  ևս  մեկ  լրտես:  Նա  նույնպես  բանտարկվեց ,  բայց  նրանք,  ովքեր  նրան  բռնել  էին  ,  մինչև  վերջ  համոզված  չէին  ,  նա  լրտես  է ,  թե  ոչ:  Իրականում  կալանավորվածը  լրտես  էր,  բայց նրան   բանտարկող  սպաները  դրա  մասին  չգիտեին:  Լրտեսին  բերեցին  հարցաքննության  և  խնդրեցին  մի  ինչ-որ  հայտարարություն  անել:  Նա    կեղծ  հայտարարություն  արեց,  և  դա  նրա  կողմից  շատ հիմար  քայլեր,  քանի  որ  նրան  միանգամից  բացահայտեցին:    Ի՞նչ  կարող  էր  իր  մասին  ասել  հիմար լրտեսը:

44.    Եվս  մեկ  հիմար լրտես –  Հիմար   լրտեսին  բացահայտեցին  և  ուղարկեցին  զնդան,-  ասաց  Թագավորը, –  բայց  շուտով  երկիր  ներխուժեց  ևս  մեկ  լրտես:  Նրան  նույնպես  բռնեցին,  նրան  բանտարկող  սպաները    համոզված  չէին  այն  բանում,  որ  նա  լրտես է:  Այս  անգամ  լրտեսը  հարցաքննության  ժամանակ  տվեց  ճիշտ  ցուցմունքներ,  բայց  դա  արեց  այնքան  հիմարաբար,  որ  միանգամից  բացահայտվեց:

Ի՞նչ  կարող  էր  իր  մասին  ասել  հիմար  լրտեսը:

45.  Խորամանկ  լրտեսը-   Հաջորդ  լրտեսը,  ով  երկիր  ներխուժեց,-  ասաց  Թագավորը,-  իր  նախորդներից  ավելի  խելացի  գտնվեց  :

Նրան  նույնպես  բանտարկեցին  երկու տեղացի  բնակիչների  հետ,  որոնցից  մեկը  ասպետ  էր,  մյուսը`  ստախոս:  Երեքն  էլ  կանգնեցին  դատարանի  առաջ:  Դատավորը  գիտեր,  որ  մեղադրյալներից  մեկը  ասպետ  է ,  մյուսը  `  ստախոս,  երրորդը`  լրտես( ով  երբեմն  ստում  է,  երբեմն  ասում  է  ճշմարտությունը ),  բայց  ով  ով  է ,  դատավորին  հայտնի  չէր:

Մեղադրյալներին ինչպես  նախորդ  դեպքում  նշանակենք  լատինական  մեծատառերով A,  B և  C :    Սկզբում  A -ն  հայտարարեց.

–  Ես  լրտես  չեմ :  Որից  հետո  B -ն  ասաց.

–  Ես  լրտես  եմ:  Այդ  դեպքում  մեղադրյալ  C -ին  հարցրեցին.

–  B -ն  իրո՞ք  լրտես  է  :

Իրականում   լրտեսը  C -ն  էր:  Լինելով  լրտես,  նա  կարող  էր  իր  հայեցողությամբ  կամ  ստել,  կամ  ասել  ճշմարտությունը:  Դատարանում  նա ամեն  կերպ  խորամանկեց ,  պատասխանելով  այնպես,  որ  իրեն  չկասկածեն:  Ի՞նչ  պատասխանեց  C -ն  դատավորի  հարցին:

46.  Ո՞վ  էր  Մերդոկը:

–  Երկիր  ներխուժեց  հերթական  լրտեսը`  Մերդոկ  անունով:  Նա  բանտարկվեց  երկու տեղացի  բնակիչների  հետ միասին (  մեղադրյալներին  մենք  նշանակենք  լատինական  մեծատառերով   A,  B և  C) :  :

Տեղացի  բնակիչներից  մեկը ,  ում  սխալմամբ  բանտարկել  էին  լրտեսի  հետ  միասին` ասպետ  էր ,  իսկ  մյուսը`  ստախոս:  Երեքից  Մերդոկ  անվանում  էին  միայն  լրտեսին:  Դատարանում  մեղադրյալները  տվեցին  հետևյալ  ցուցմունքները.

A. -Իմ  անունը  Մերդոկ  է  :

B. –  Դա  ճիշտ  է  :

C. –  Մերդոկը  ես եմ:

Ո՞վ  էր  երեքից  լրտեսը:

47.  Մերդոկի  վերադարձը.  –  Մերդոկը  բանտարկվեց,-  շարունակեց  Թագավորը,-  բայց  շուտով  փախավ  պահակախմբից  և  լքեց  երկրի  սահմանները,  բայց  հետո  նորից  մտավ  երկիր,  մանրակրկտորեն  գրիմավորված,  որպեսզի  ոչ  ոք  չկարողանար  ճանաչել  իրեն: Եվ  այս  անգամ    նա  բանտարկվեց  մի  ասպետի  և  մի  ստախոսի  հետ:  Բոլոր  երեքն  էլ  (նշանակենք  նրանց  A,  B և  C)  կանգնեցին  դատարանի  առջև  և  տվեցին  հետևյալ  ցուցմունքները.

A.-Իմ  անունը  Մերդոկ  է:  B. – Դա  ճիշտ  է:    C. – Ես  Մերդոկը  չեմ:  Այս  անգամ  երեքից  ո՞վ  էր  Մերդոկը :

48.  Ավելի  հետաքրքիր  դեպք –  անցնենք  ավելի  հետաքրքիր  դեպքի ,-  ասաց  Թագավորը:  Ալիսան  լարված  ուշադրությամբ  լսեց:

– Այս  անգամ  դատարանի  առաջ  կանգնեցին  երեք  մեղադրյալները`  A,  B և  C ,-  սկսեց  Թագավորը:  –  Դատավորին  հայտնի  էր ,  որ  նրանցից  մեկը  ասպետ  էր,  մեկը  ստախոս,  իսկ  մյուսը  լրտես:

Բայց  նրանցից  ով  ով  էր,  դատավորը  չգիտեր:  Սկզբում  A-ն  մեղադրեց  B-ին  այն  բանում,  որ  նա  լրտես  է:  Հետո  B-ն  մեղադրեց    C-ին  այն  բանում,  որ  նա  լրտես  է ,  ինչից  հետո  C – ն  մատնացույց  անելով  կամ  A-ին  ,  կամ  B-ին  ,  հայտարարեց .

<< B  -ն  իրականում  լրտես  է`   այդ  նա  է>> :  Դատարանը  բացահայտեց  լրտեսին:  Ո՞վ  էր  լրտեսը:

–  Սպասե՜ք,  սպասե՜ք, – բացականչեց  Ալիսան:  – Մի՞թե  ցանկանում եք    դուք  Ձերդ  Գերազանցություն ,  որ  ես  լուծեմ  խնդիրը,  չիմանալով,  ու՞մ  է  մատնացույց  արել  C-ն:

–  Երբ  ես  մանկության  տարիներին  կարդացի  այս  դեպքի  մասին  գրքում,-  պատասխանեց  Թագավորը ,-  ինձ  նունպես  թվաց ,  որ խնդրի  լուծման  համար   տվյալները  բավարար  չեն: Բայց  հետո  ես  մի  քիչ  էլ  մտածեցի  և  հասկացա,  որ  տվյալները  ամբողջովին  բավարար  են:  Այո,  այո  դու  սխալ  չես  լսում,  բերված  տվյալները   բավարար  են  նրա  համար,  որ  լուծես  խնդիրը:  Ո՞վ  էր  լրտեսը:

49.  Ավելի  հետաքրքիր  մի  դեպք-  Անցնենք  հիմա  ավելի  հետաքրքիր  մի  դեպքի:  Ինչպես  և  նախկինում,  դատարանի  առաջ  կանգնեցին   երեք  մեղադրյալներ`  A,  B և  C :

Դատավորին  հայտնի  դարձավ ,  որ  նրանցից  մեկը  ասպետ  է,  մյուսը  ստախոս,  իսկ  երրորդը`  լրտես:  Բայց  նրանցից  ով  ով  է ,  դատավորը  չգիտեր:  Մեղադրյալ  A-ին  դատավորը  հարցրեց.

–  Դուք  լրտե՞ս  եք :

A-ն կարճ պատասխանեց    (<<այո>>  կամ  <<ոչ >>) :  Այդ  դեպքում  դատավորը  հարցրեց  մեղադրյալ  B-ին.

–  A-ն    ճշմարտությու՞նն է  ասել:

B-ն  նույնպես  կարճ  պատասխանեց   (<<այո>>  կամ  <<ոչ >>):  Այդ  պահին  A-ն   հայտարարեց.

–  C-ն  լրտես  չէ:  Դատավորը  պատասխանեց.

–  Ես  սկզբում  էլ  գիտեի  դա,  իսկ  հիմա  ես  գիտեմ ,  ով  է  լրտեսը:

Ո՞վ  էր   լրտեսը :

–  Սպասեք,-  բացականչես  Ալիսան:  –  Այս  անգամ  դուք  ինձ  չտեղեկացրիք  այն  մասին,  թե  ինչ  են  ասել  A- ն  կամ  B –ն :

–  Գիտեմ,-  պատասխանեց  Թագավորը,-  բայց  այն  գրքում ,  որը  ես  կարդացել  եմ  մանկության  տարիներին,  դրա  մասին  նույնպես  ոչինչ  չկար  ասված:  Ամենահետաքրքիրը  նրանում  է,  որ  չնայած  դրան,  լրտեսին  հնարավոր է  բացահայտել:  Ալիսայի  դեմքը  դեռ  շարունակում  էր  շփոթվածություն  արտահայտել  :

– Հասկանում ես,-  բացատրեց  Թագավորը,-  երբ  դատավորը  ասեց,  որ  նախկինում  էլ  գիտեր    C-ի  անմեղության  մասին ,   <<  նախկինում>>  ասելով  նա  նկատի  ուներ                    << դուրս  է  բերել  տրամաբանական  դատողությունների  ճանապարհով  A-ի և   B-ի ցուցմունքներից>>:  Այսպիսով  ո՞վ էր    լրտեսը:

50. Այդպիսի  մի  հետաքրքիր  դեպք  ևս –  Ահա  այդպիսի  մի  հետաքրքիր դեպք  ևս ,-  շարունակեց  Թագավորը:  –  Երեք  մեղադրյալների` A-ի,  B-ի և  C-ի վերաբերյալ  դատավորին  այս  անգամ  ևս  հայտնի  է,  որ  նրանցից  մեկը  ասպետ  է,  մյուսը`  ստախոս,  իսկ  երրորդը`  լրտես:  Բացելով  դատաքննություննը ,  դատավորը  հայտարարեց,  դիմելով  մեղադրյալներին.

–  Հիմա  ես  կտամ  ձեզ  հարցերի  շարան:  Յուրաքանչյուր  հարցին   պետք  է  պատասխանեք  կարճ ` <<  այո>>  կամ  <<ոչ>> :  Հենց  ինձ  պարզ  դառնա  ,  ձեզնից  ով  է  լրտեսը ,  ես  հենց  այդ  վարկյանին  կասեմ  դա ,  և  գործընթացը  կավարտվի:  Հենց  ինձ  պարզ  դառնա,  որ  ձեզնից  որևէ  -մեկը  ակնհայտ  կերպով   լրտես  չէ,  ես  նույն  պահին  բաց  կթողնեմ  անմեղին,  չսպասելով  գործընթացի  ավարտին:

Հետո  դատավորը  դիմեց  մեղադրյալ  A-ին  հետևյալ  հարցով .

– Դուք  լրտե՞ս  եք:

A-ն  պատասխանեց ,  որից  հետո  դատավորը  հարցրեց  մեղադրյալ  B-ին.

–  Արդյո՞ք  A-ն  ասեց  ճշմարտությունը:

B-ն  պատասխանեց:  Դատավորը  որոշ  ժամանակ  մտածեց  և  հարցրեց  մեղադրյալ C-ին.

–  Դուք  լրտե՞ս  եք:

C-ն  պատասխանեց ,  և  դատավորը  նույն  պահին  բացահայտեց  լրտեսին:  Ո՞վ  էր  լրտեսը:

–  Մի  րոպե՜,-  բացականչեց  Ալիսան:  –  Դուք  ինձ  չտեղեկացրիք  ,  կոնկրետ  ինչ  պատասխանեցին   դատավորին  մեղադրյալները:

– Ճիշտ  է ,- համաձայնեց  Թագավորը,-  բայց  այս  խնդիրը  առանձնահատուկ  է .  այն  կարելի  է  լուծել ,  նույնիսկ  չիմանալով ,  ով  է  մեղադրյալներից    ասել  <<  այո>> և  ով     <<  ոչ>> :  Այսպիսով  ո՞վ  էր  լրտեսը:

51 .  Բոլորից  ամենահետաքրքիր  դեպքը –   Իսկ  հիմա  մենք  հասանք  ամենահետաքրքիր  խնդրին,-  հանդիսավոր  հայտարարեց   Թագավորը:  Ոմն  պարոն  Էնթոնին  ներկա  է  գտնվել  մի  անգամ  դատարանում:  Քննվում  էր լրտեսության  վերաբերյալ  գործը:  Մեղադրյալների  նստարանին  նստած  էին  երեքը`  A-ն,  B-ն և  C-ն,  որոնց  վերաբերյալ  դատավարության  սկզբում  հայտնի  էր  միայն  ,  որ  նրանցից  մեկը  ասպետ  էր,  մյուսը`  ստախոս,  իսկ  երրորդը`  լրտես:

Մեղադրյալ  A-ին  դատավորը  հարցրեց.

–         Դուք  լրտե՞ս  եք:

A-ն  պատասխանեց  կարճ (<< այո>>  կամ  <<  ոչ>>)  :  Հետո  դատավորը   հարցրեց  մեղադրյալ  B-ին.

–  Արդյո՞ք  A-ն  ասել  է  ճշմարտությունը:

B-ն  տվեց  կարճ  պատասխան (<< այո>>  կամ  <<  ոչ>>) ,  որից հետո  դատավորը,  ցույց  տալով  մեղադրյալներից  մեկին,  հայտարարեց.

– Դուք  լրտես  չեք,  ազատվում եք  պահակախմբից  և  կարող  եք  ազատ  արձակվել:

Նա  ուրախությամբ  լքեց  դատավարության  դահլիճը:  Հետո  դատավորը  հարցրեց  մեղադրյալների  աթոռին   մնացած  երկուսից  մեկին  ,  լրտես  է  արդյոք  նրա  հարևանը:  Նա  պատասխանեց  կարճ (  << այո>>  կամ  <<  ոչ>>) ,  ինչից  հետո  դատավորը  վստահությամբ  պարզեց,  թե  ով  է  լրտեսը:

–   Դեռևս  դու  չես  կարող  որոշել,  ով  է  լրտեսը ,  –  ասաց  Թագավորը  Ալիսային ,-  անհրաժեշտ  են  լրացուցիչ  տվյալներ :

Լսիր, թե  ինչ  եղավ  հետո:

Պարոն  Էնթոնին  պատմեց  գործընթացի  մասին  իր  ընկերոջը`  մասնագիտությամբ  փաստաբանի:  Հասկանալով  գործից,  ընկերը  ասաց.

– Ես  կարծում  եմ ,  որ  տվյալները  բավարար  չեն:  Չե՞ս  կարող  դու  տեղեկացնել  ինձ  գոնե    միանման  պատասխաններ  է լսել  դատավորը  երեք  հարցերին  էլ :

Պարոն  Էնթոնին  պատասխանեց:  Փաստաբանը  կարողացավ արդյոք     դրանից  հետո  լուծել  խնդիրը`  հայտնի  չէ:

Մի  անգամ  էլ  Պարոն  Էնթոնին  հարցրեց  նույն  տրամաբանական  խնդիրը  իր  մյուս  ընկերոջը ,  նորից  մասնագիտությամբ  փաստաբանի:

Լսելով  գործի  դրությունը ,  այս  ընկերը  հարցրեց.

– Դատավորը  իր  հարցերին  ստացա՞վ  գոնե  երկու  բացասական  պատասխան   :

Պարոն  Էնթոնին  բավարարեց  իր  ընկերոջ  հետաքրքրասիրությունը ,  բայց  կարողացավ  նա  լուծել  դրանից  հետո  խնդիրը.  հայտնի  չէ:

–  Բայց  հայտնի  է,  –  շարունակեց  Թագավորը ,  որ  այս  տրամաբանական  խնդիրը պարոն  Էնթոնիի  երկու  ընկերներն  էլ   կամ  լուծել  են ,  կամ  չեն  լուծել  :

–  Իսկ  հիմա,-  ասաց  վերջում  Թագավորը ,-  ես  ուզում  եմ  հարցնել  քեզ ,  ո՞վ  էր  լրտեսը :

–  Մի՞թե  նման  խնդիրը  կարելի  է  լուծել ,-  զարմացած  բացականչեց   Ալիսան:

– Այո,  ամբողջովին,-  պատասխանեց  Թագավորը:  Հանդիսավոր  վստահեցնում եմ քեզ  դրանում:

–  Մի՞թե  նման  խնդիրը  կարելի  է  լուծել ,- զարմացած  բացականչեց    Ալիսան(  ոչ   նա, ով Հրաշքների  աշխարհից  էր ,  այլ  մյուսը,  ում  ծննդյան  օրը  ես  պատմեցի  այս  բոլոր  պատմությունները) :

-Այո,  ամբողջովին, –  պատասխանեցի  ես:  -Վստահեցնում  եմ  քեզ  դրանում:

– Իսկ  ինչու՞  դուք  հանդիսավոր  չեք  վստահեցնում,  ինչպես  Թագավորը, –  հարցրեց  Թոնին:

-Որովհետև  ես  Թագավոր   չեմ,-  ծիծաղեցի  ես,-  և  բացի  այդ   հանդիսավոր  խոստումներ  և  վստահեցումներ  տալը`  իմ  ճաշակով  չի:

-Ամեն  դեպքում  պետք  է  ասեմ,-  շարունակեցի  ես,-  որ  խնդիրը  իրականում  ունի  լուծում,  չնայած  որ   այն մտածելը  այնքան  էլ  հեշտ  չէ:  Այս  խնդիրը  առավել  նուրբ  է,  քան  մյուս  տրամաբանական  խնդիրները,  որոնք  ես  ձեզ  առաջարկել  եմ: Հենց  այս  խնդրով  էլ  ես  հաջողություն  եմ  ուզում  մաղթել  ձեզ,  իսկ  երբ  վերադառնամ նորից,  մենք  կքննարկենք  նրա  լուծումը:

–   Դուք  ինչ  որ  տե՞ղ  եք  մեկնում,-  հարցրեց  Թոնին:

-Ես  կնոջս  հետ  մի  քանի  շաբաթ  արձակուրդ  եմ  մեկնում ,-   տեղեկացրեցի  ես,  և  կվերադառնանք  ամռան  վերջին:  Այդ  ժամանակ  մենք  կարող  ենք  նորից  հավաքվել  և  լուծել  հետաքրքիր  խնդիրներ:

Leave a comment