Ամառային դպրոցի անհատական աշխատաժամանակ՝ 27,06-30,06

09։00-10։00 Մարմնամարզություն,   լող՝ Բ4 դպրոց-պարտեզի լողավազան

10։00-10։30 Ընդհանուր պարապմունք

10։30-12։00 Ոռոգման աշխատանքներ, ծաղիկների տնկում, բակային աշխատանքներ, միջավայրի ձևավորում
12։00-12։30 Ընդմիջում
12։30-15։00 Ամառային ուսումնական նախագծերի ձևակերպում, հրապարակում բլոգներում, ,2015-2016 ուսումնական տարվա ամփոփման աշխատանքները՝ ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարների հավաքագրմանն աջակցություն, սովորողների ամառային պարտադիր  ուսումնական աշխատանքի ձևակերպումներ, 2016-2017 ուստարվա ուսումնառության պայմանագրի կնքում:

Ամառային դպրոցի անհատական աշխատաժամանակ

20.06.2016

9:00-9:30՝ մարզական պարապմունքներ

Մայր դպրոցում՝ նախավարժանք, վազք, մարմնամարզություն երկու խմբով՝ մարզադաշտում և մարզադահլիճում, հեծանիվ վարելու ստուգարք:

9:45–10։15՝ ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝ ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ

«Արտ միջավայր». Կարինե Մացակյան, Զարուհի Ոսկանյան, Անի Հովհաննիսյան, Թամար Հարությունյան, Հասմիկ Թոփչյան։
Պարապմունքը սկսում են Մայր դպրոցից, քայլելով մինչև Գեղարվեստ՝ կրթական պարտեզով: Ճանապարհին ներկայացնում են արված աշխատանքները: Գեղարվեստի դպրոցում կատարված աշխատանքների, մյուս տեղերում կատարված աշխատանքների ներկայացում՝ գեղարվեստի ցուցասրահում: Ստուգատեսի ամփոփում: Պլեներ 2017 անելիքներ:

13:00–14:00՝  «Գրական պատում» սեմինարը վարում է Քնարիկ Ներսիսյանը.

14:00-15:00-  գրական ընթերցումներ

21.06.2016

9:00-9:30՝ մարզական պարապմունքներ

Մայր դպրոցում՝ նախավարժանք, վազք, մարմնամարզություն երկու խմբով՝ մարզադաշտում և մարզադահլիճում, հեծանիվ վարելու ստուգարք:

9:45–10։15՝ ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝ ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ

Կինո-ֆոտո փառատոն. Անի Սարգսյան, Մարինե Մկրտչյան, Սուսան Ամուջանյան: Սկսում են Մայր դպրոցից, քայլում  դեպի Նոր դպրոց: Ստուգատեսին ներկայացված աշխատանքների դիտում, քննարկում: Ստուգատեսի ամփոփում: Պլեներ 2017 անելիքներ:

12:30-13։00՝ Ընդմիջում

13:00–14:00՝  

«Խոսք, հաղորդակցություն» սեմինարը վարում է Գայանե Թերզյանը

22. 06,2016

9:00-9:45՝ մարզական պարապմունքներ

  • Մայր դպրոցում՝ նախավարժանք, վազք, մարմնամարզություն երկու խմբով՝ մարզադաշտում և մարզադահլիճում, հեծանիվ վարելու ստուգարք:
  • Դպրոց-պարտեզի լողավազանում՝ լողի ստուգարք:

9:50–10։20՝ ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝ ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ

«Սովորողների աշխատանքային ջոկատներ». Անահիտ Մելքոնյան և ընկերներ: Սկսում են Մայր դպրոցից, քայլելով կրթական պարտեզով, առվույտի արտով բարձրանում են քոլեջ: Քոլեջում ներկայացվում են ջոկատների կատարած աշխատանքները: Դժվարություններ, խնդիրներ:

12:30-13։00՝ Ընդմիջում

13:00–14:00՝  

«Գրական պատում» սեմինարը վարում է Քնարիկ Ներսիսյանը.

23,06,2016

9:00-9.45՝ մարզական պարապմունքներ

  • մարմնամարզություն մարզական ավանում (պատասխանատուներ՝ Նաիրա Հարությունյան, Անդրանիկ Մանուչարյան)
  • մարմնամարզություն- մարմնամարզական դահլիճում (Դավիթ Ֆահրադյան)
  • Հեծանիվ (Անդրանիկ Մարգարյան)
  • Լող ( Տաթև Ֆահրադյան)

10.00–10։30՝ ընդհանուր պարապմունք

10:30–11:00՝ ընդհանուր ժողով Մարմարյա սրահում

11.15 -12.00 – թարգմանչական ստուգատեսի ամփոփում

  • Ավագ դպրոցի ընթերցասրահ. մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ (ներկայացնում է Լուսինե Բուշը)
  • Միջին դպրոցի ակումբ. մասնակիցներ՝ Նոր և Գեղարվեստի դպրոցների դասավանդողներ  (ներկայացնում է Տաթև Աբրահամյանը)
  • կենտրոնական ընթերցասրահ. մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի դասավանդողներ (ներկայացնում է Նունե Մովսիսյանը)

12.00 – 15.00 – ընդմիջում, ուսումնական աշխատանք դպրոցներում

13.00-14.00 – սեմինար պարապմունք Արամ Նիկոլյանի հետ՝ Կենտրոնում: Մասնակիցներ՝ տեխնոլոգիայի դասավանդողներ, վերնիսաժի աշխատանքային ջոկատ

 

Ամառային դպրոցի անհատական աշխատաժամանակ. 13-17.06.2016

IMG_9985
13.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 11:30- Տրիաթլոն. հեծանվավազք
11:30-13:00- ստուգատեսների  մասնակցություն
13:00-14:00- Արտ  միջավայր
14:00-15:00- Կինո-ֆոտո փառատոն. «Մեր Ատլանտիդան» ֆիլմի դիտում-հանդիպում Արթուր Սուքիասյանի հետ
14.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 11:30- թարգմանական ստուգատես
11:30- 12:00- ինքնակրթություն
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:30- կինո-ֆոտո փառատոն
13:30-15:00- Արտ  միջավայր
15.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 11:30- թարգմանական ստուգատես
11:30-12:00-  մասնակցություն ստուգատեսներին
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:30- լող
13:30-15:00- Արտ  միջավայր
16.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 12:00- մասնակցություն ստուգատեսներին
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:30- հեծանիվ
13:30- 15:00 – Արտ  միջավայր
17.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 12:00- մասնակցություն ստուգատեսներին
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:30- լող
13:30-15:00-Արտ  միջավայր

Ճամբարային գործունեության նախագիծ

IMG_0970

Ամառային  ճամբարը  կազմակերպվելու  է  մայիսի  30-ից  հունիսի   10-ը:   Մասնակիցները  4-5-րդ  դասարանի  սովորողներն են:   Այն իր  մեջ  ընդգրկելու  է    գործունեության  հետևյալ  տեսակները .

Մաթեմատիկական  խաղերի  ստեղծում

Մաթեմատիկան  անիվների  վրա՝  հեծանիվներով  շրջում ենք   և  պարզում ,  թե  որքան  արագ են   մտածում  , հաշվում   անցորդները  ( մաթեմատիկական հարցեր  անցորդներին , հարցերը  նախապես   կազմվում են  սովորողների  կողմից )

մարզական պարապմունքներ՝  հեծանիվ, լող,  նետաձգություն.   կկազմակերպվեն  սպորտային  խաղեր

Մաթեմատիկական մենամարտ՝  ( հունիսի  6 ,  Հիմնական դպրոցի և  Գեղարվեստի  դպրոցի  ջոկատներ  )   Հիմնական դպրոցի  սովորողների  ջոկատը    հեծանիվներով    այցելում  է  Գեղարվեստի  դպրոց

Երկօրյա  ճամփորդություն՝  Այրուձի  ակումբ  (  հունիսի  7-8  )

Նախապատրաստվում   ենք  ամառային  ստուգատեսերին

 

 

Մայիսյան հավաքի ամփոփում

IMG_0970

4-րդ   դասարանի  սովորողների  հետ  միասին   շարունակեցինք   <<Մաթեմատիկան ՝  առանց  էլէկտրոնային  գրատախտակ,  տետր  և  գրիչ>>  նախագիծը  և  նախագծի  շրջանականերում  իրականացրեցինք   Մաս,  ամբողջ,  կոտորակ    թեմայի  ուսուցումը:   5-րդ  դասարանի  սովորողների  հետ  միասին  ուսումնասիրեցինք    խառը  թվեր  թեման  և    Gmail  համակարգով    իրականացրեցինք    թեմայի  ուսուցումը:       Ընտրությամբ  գործունեության  սովորողների  հետ  միասին  ամփոփեցինք   իրականացրած  դասընթացը  և   մասնակցեցինք    կլոր  սեղան   հանդիպում-քննարկմանը:

 

Ոսումնական գործունեության կազմակերպում

Չնայած  ուրիշի  գիտելիքը  կարող  է  մեզ  ինչ-որ  բան  սովորեցնել,

Իմաստուն  լինում ես  միայն  սեփական  իմաստությամբ:

Միշել  Մոնտեն

 

Աշխարհը  մտել  է  նոր  դարաշրջան: Ինչպիսի՞ն  այն  պետք է   լինի:  Շատ  բան  կախված  է  մեզանից: Քանի  որ  ինչպիսին  մարդն  է  և  նրա  գործունեությունը, այդպիսին էլ  աշխարհն  է, որը  նա  ստեղծում  է:  Ժամանակակից  կրթությունը  անհնար  է պատկերացնել  առանց  անհատին  անդրադառնալու: Պահանջ  է  առաջանում  շարունակաբար  կատարելագործել կրթական  գործընթացի  կառուցվածքը,  նրա  մեթոդները,   մտցնել  նոր  էլեմենտներ  կրթական  խնդիրների  կատարման  ընթացքի  մեջ:

Որո՞նք են   մեր  իրական  նպատակները  դասի  ընթացքում .   միգուցե  պայմաններ  ստեղծել  անհատի  զարգացման  համար:  Այս  հարցի  շուրջ  տեսակետները  կարող  են  տարբեր  լինել  :

Մեր  օրերում  դրված  նպատակներին  հասնելու  համար  անհրաժեշտ  է  օգտագործել  այլ փիլիսոփայություն  կրթական  գործընթացը  կազմակերպելու  համար: Ուսուցումը  պետք  է կազմակերպել    սովորողի  նպատակաուղղված  գործունեության  միջոցով, հաշվի  առնելով  նրա  անհատական   հետաքրքրությունները   և  նպատակները:  Որպեսզի սովորողը  ընկալի  գիտելիքները,  որոնք  իրեն   հետագայում   անհրաժեշտ  են ,  նրան  անհրաժեշտ  է  իր  առջև  դնել  և  լուծել  իր  համար  արժեքավոր   խնդիր`  վերցրած  կյանքից,  կիրառել    նրա  լուծման  համար որոշակի  գիտելիքներ ,  այդ  թվում  նաև  նոր  ,  որոնք  դեռ  պետք է  ձեռք  բերի,  և  արդյունքում  ստանալ  իրական,  շոշափելի  արդյունք:

<< Պատկերացրեք  աղջիկ, որն  իր  համար  զգեստ  է  կարել: Եթե  նա  հոգի  է  դրել  իր  աշխատանքի  մեջ,  աշխատել  է  պատրաստակամությամբ , սիրով,   մտածել  է  զգեստի  ձևը,   ինքնուրույն  կարել  է  ,  ապա  սա  հենց  տիպիկ  նախագծի  օրինակ  է, այս  բառի  ամենամանկավարժական  իմաստով>>:  Այսպես  է  գրել  1918 թվականին  <<նախագծային  մեթոդ>>-ի  հիմնադիրներից  մեկը  Ուիլյամ  Հերդ  Կիլպատրիկը:

Այսպիսով,  նախագծային  մեթոդի  հիմքում  ընկած  էր հետևյալ  գաղափարը` աշակերտների ուսումնա-ճանաչողական  գործունեության  ուղղվածությունը  դեպի  արդյունքը ,  որին  հասնում  են  սովորողի  համար  այս  կամ  այն  գործնական  կամ  տեսական  առումով   նշանակություն  ունեցող    պրոբլեմի  լուծման  շնորհիվ: Արտաքին  արդյունքը  կարելի  է  տեսնել, հասկանալ, օգտագործել  գործնականում:  Ներքին  արդյունքը` գործունեության  փորձը,  կդառնա  սովորողի  անգնահատելի ձեռքբերումը,  որը  կմիավորի  նրա  գիտելիքները  և  կարողությունները:

Նախագիծը  միշտ  ենթադրում  է  ստեղծագործական  գործունեություն:

Նախագծային  գործունեության  ընթացքում  պետք  է  պայմաններ  ստեղծել, որպեսզի  սովորողները  կարողանան.

– ինքնուրույն  և  հաճույքով   ձեռք  բերել  անհրաժեշտ  գիտելիքներ  տարբեր   աղբյուրներից

–  սովորել  օգտագործել  ձեռք  բերած  գիտելիքները  տարբեր  գործնական  խնդիրների  ժամանակ

– զարգացնել  իրենց  հետազոտական  կարողությունները` բացահայտել  խնդիրը, հավաքել   տեղեկատվություն,  վերլուծել, վարկածներ  առաջարկել,  ընդհանրացնել:

Նախագծային  գործունեության  ընթացքում  .

–  ուշադրության  կենտրոնում  սովորողն  է, նրա  ստեղծագործական  ընդունա-կությունների  զարգացումը

– նախագծի  վրա  աշխատելու  անհատական  ռիթմը  ապահովում  է յուրաքանչյուր  սովորողի  զարգացման  իր  աստիճանը

– սովորողները  կատարում  են  ինքնուրույն  գործունեություն

Նախագծային  գործունեության  արդյունքում  պետք  է  լուծվի  խնդիր, որը  ձևակերպվել  է հենց  սովորողների  կողմից: Հաճախ  մենք  ինքներս  ենք  ձևակերպում  խնդիրը,  որը  սովորողները  պետք  է   լուծեն:  Իսկ  խնդիրը,  որը  մենք  ձևակերպում  ենք,  կարող  է  անհատապես  հետաքրքիր  չլինել  նրանց  համար:  Նախագծի  թեման  պետք  է  ձևակերպվի  այնպես,  որ  նրանում  սովորողը  կարողանա    տեսնել  թաքնված  խնդիր: Ինչպե՞ս  սովորողներին  բերել  խնդրի  ձևակերպմանը: Դա  կարելի  է  անել  հարցերի  միջոցով: Հաճախ  որպեսզի  պատասխանեն  այդ  հարցերին  ,  սովորողները  հնարավոր  է  չտիրապետեն  բավարար  տեղեկատվության:  Եվ  դրա  համար  նրանք  պիտի  ծանոթանան  անհրաժեշտ  նյութին:

Այս  մեկ  տարվա  ընթացքում   , 4-5-րդ  դասարանի  սովորողների   ուսումնական  գործունեությունը  հենց  այսպես  էլ  կազմակերպվել  է  :

 

Մայիսյան բաց պարապմունքներ

WP_009935

Մաթեմատիկական    յուրաքանչյուր   թեմայի  ուսուցումը  կարելի  է  կազմակերպել  առանց  էլեկտրոնային  գրատախտակի, տետրի  և  գրիչի:  Սեպտեմբերի  երկրորդ  կեսից  սկսած  4-5-րդ  դասարանի  սովորողները  հենց  այդպես  էլ  աշխատում են:  4-րդ  դասարանում   թեմաների  մի մասի  ուսուցումը    կազմակերպվում  է   բանավոր , իսկ   որոշ  թեմաների  համար  սովորողները  օգտագործում են  իրենց  անհատական  համակարգիչները:   Տնային  աշխատանքները  կատարում  են  Gmail-ի  իրենց  էլէկտրոնային  տետրերում:   Հերթական  նախագիծն  է ՝   <<  Մաս, ամբողջ, կոտորակ>> :    Այս  նախագծի  շրջանակներում  սովորողները   թեմաները  ուսումնասիրելուց  հետո    իրենք  կկազմեն  առաջադրանքներ  և  կառաջարկեն  իրենց  ընկերներին:    Առաջադրանքները  լինելու  են   հետևյալ  թեմաներով . << Թվի  մասը  գտնելը,   Արտահատել  համապատասխան  միավորով ,  գտնել  թիվը,  եթե  հայտնի  է  նրա  մասը,  կոտորակների  համամատում ,  խնդիրներ >>:

 

Նախագծային շաբաթ

11206966_833877806699979_3971738513285148812_n

Մարտի  21 –  միջավայրի  խնամք . մաքրում ենք  շրջակա  տարածքը  աղբից

WP_009822 WP_009824  WP_009829 WP_009827

Մարտի  22-  Մաթեմատիկական  խաղեր

4-5-րդ դասարանի սովորողները  բաժանվում են  4-5  հոգանոց  խմբերի: Խմբերը կատարելու են մաթեմատիկական  խնդիրներ : Խնդիրը ստանալուց հետո  խմբերը  նախատեսված  ժամանակում քննարկում են խնդիրը  և  պատրաստ լինելուց հետո հայտնում այդ մասին:  Այն խումբը, որը պատրաստ է լինում առաջինը   և   ճիշտ է ներկայացնում խնդրի լուծումը հնարավորություն ունի  լրացուցիչ միավոր վաստակելու:  Բոլոր խմբերը   ստանում են տարբեր  առաջադրանքներ   (առաջադրանքները լինում են նույն բարդության)  , յուրաքանչյուր  խումբ ժամանակի ավարտից հետո  ուղարկում է իր խմբի որևէ  անդամի խնդրի լուծումը ներկայացնելու , մյուս խմբերը  ներկայացնում են իրենց խմբի որևէ   անդամի, ով   պետք է  լսի խնդրի լուծումը  և  հարցեր տա պատասխանողին , եթե  տվյալ խմբի ներկայացուցիչը  հարցերի միջոցով  գտավ  մյուսի սխալը  և  ուղղեց այն, նա լրացուցիչ  միավոր է   վաստակում:  Դասավանդողը  իրավունք ունի   ընտրելու  խմբի  ցանկացած  անդամի  իրենց խնդրի լուծումը ներկայացնելու համար :

WP_009840  WP_009836  WP_009833 WP_009218  WP_007655

Մարտի  23,25 –

1.Հին  աշխարհը  և  մաթեմատիկան

Մաթեմատիկան Հին Եգիպտոսում

Մասնակիցներ  ՝  4-5-րդ  դասարանի  սովորողներ

Տևողությունը՝   մեկ  շաբաթ

Նախագծի  համառոտ  բովանդակությունն  ու  նպատակը՝  Սովորողները  այս  աշխատանքի  ընթացքում  պատկերացում  կկազմեն  թվի  մասին, կուսումնասիրեն  թվի  առաջացման  պատմությունը  և  այն  ազդեցությունը,  որ  ունեցել  են  թվերը  մարդկային  քաղաքակրթության  զարգացման  վրա:  Կուսումնասիրեն,  թե  ինչպիսին  է  եղել  թվի  հասկացությունը  հին  աշխարհում,  ինչպես  են  մարդիկ  հաշվել  և   կհետազոտեն  մաթեմատիկայի  պատմությունը  հին  աշխարհում:

Հարցեր,  որոնք  ուղղորդում  են  նախագիծը՝                                                                                              –  Թվի  հասկացությունը  հին  աշխարհի  մտածողների  մոտ                                                     –   Ինչպե՞ս  են  մարդիկ  հաշվել  հնում                                                                                       Մաթեմատիկան    Հին  Եգիպտոսում                                                                                                                – Մաթեմատիկան     Հին  Բաբելոնում                                                                                                          –  Մաթեմատիկան    Հին  Հնդկաստանում                                                                                                   -Մաթեմատիկան     Հին  Չինաստանում                                                                                                      – Մաթեմատիկան       Հին   Հունաստանում

Աշխատանքային  փուլերը՝  Նախնական  նյութի  հետ  ծանոթացում,  այնուհետև սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները`  դիտարկումներ  և  հետաքրքիր  դեպքեր,    անհրաժեշտ  տեղեկատվության  փնտրում,  աշխատանք  թեմայի  շուրջը՝                              քննարկումներ ,  վերջնական  աշխատանքների ներկայացում:

Մարտի  24-  ճամփորդություն. քաղաքային  թափառումներ

WP_009859 WP_009846  WP_009848  WP_009843