Մաթեմատիկայի ծրագիր 4,5-րդ դասարաններ

 

  • Մաթեմատիկայի ուսուցման նպատակներն են`

 

 

  • Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական մտածողություն

թվաբանական գիտելիքներ և մեթոդներ, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ

  • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
  • որոշումների կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողություններ
  • զարգացնել ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն
  • սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:

 

4-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են՝

 

  • Զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
  • խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների և դրանց չափման մասին
  • գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
  • ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
  • գաղափար տալ կոորդիանատային ճառագայթի, անկյան մասին:

 

5-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`

  • համակարգել և զարգացնել սովորողների  նախորդ դասարաններում ձեռք բերած գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների, բնական թվերի հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության գիտակցություն, արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների, կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ
  • ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • խորացնել և զարգացնել երկրաչափական և ֆիզիկական մեծությունների, դրանց չափման և դրանց հետ գործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները
  • ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ
  • ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ:

 

  1.  Ուսումնական միջավայրը`

 

  • Ուսումնական կաբինետ` համակարգիչ, անլար համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
  • Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, դասավանդողի էլեկտրոնային օրագիր, կրթահամալիրի, գրադարանի կայք
  • Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, google հաշիվ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ, google հաշիվ, էլեկտրոնային տետրեր:
  • Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, ուսումնական նախագծերի փաթեթներ:

 

 

       3. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը`


Ուսումնական պարապմունքների նկարագրություն`

  • Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլ ուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝ համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ: Դասապրոցեսի ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:

 

Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում

  • Գրադարանի կայք

Սովորողները և դասավանդողը «ուսումնական փաթեթ» բաժնից ներբեռնում են անհրաժեշտ դասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնական նյութեր

  • Դասավանդողի բլոգ, կայք

Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:

  • Էլեկտրոնային օրագիր

Էլեկտրոնային օրագրի միջոցով դասավանդողը սովորողներին ուղարկում է տվյալ դասի բոլոր նյութերը, բլոգից և այլ կայքերից հղումները, իսկ այն սովորողներին, որոնք ընտրել են տնային աշխատանք՝ որպես լրացուցիչ կրթություն,  ուղարկում է անհատական տնային հանձնարարություն:

 

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`

 

  • խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
  • գրավոր աշխատանք դասարանում, տանը
  • էլեկտրոնային գրատախտակի, էլեկտրոնային օրացույցի, էլեկտրոնային տետրերի, համացանցի, համակարգչային ծրագրերի օգտագործում
  • ստուգատեսներին և կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին և ծեսերին մասնակցություն
  • ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին մասնակցություն

 

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի կազմակերպում

 

  • Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որն ապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով: Դասի տևողությունը 45 րոպե է: Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց անհատական համակարգիչներում՝ էլեկտրոնային տետրերում, որոնց հետևելու, մեկնաբանելու և խմբագրելու հնարավորություն ունի դասավանդողը:
  • Ուսումնական հիմնական գործիքներից է նաև էլեկտրոնային գրատախտակը, որի օգնությությամբ պատկերավոր և մատչելի ներկայացվում է դասավանդման նյութը:
  • Տնային աշխատանքների փաթեթն  ուղարկվում է այն սովորողների էլեկտրոնային օրագրերին, ովքեր ընտրել են տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդ աշխատանքը ունի հստակ վերջնաժամկետ, որից հետո դասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման) ժամ և քննարկում սովորողների հետ իրենք կատարած աշխատանքը:

 

 

        4. Գնահատման  համակարգ   

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը  կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով:  Սովորողը  ցանկության   և  հնարավորության   դեպքում կարող է  փոխել  գնահատականը:  Մաթեմատիկա դասընթացի  առարկայական   ծրագրով նախատեսված  թեմաների ուսուցումն ու յուրացումը   կազմակերպվում է դասարանում  և  յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում   ստանում է  միավորներ և  բանավոր հարցումից , և հանձնարարված  նախագծային աշխատանքից: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից ՝ իր ցանկությամբ ընտրելով  լրացուցիչ  հանձնարարությունների  փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը:  Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում  (թվանշանով չի գնահատվում  ) , սովորողի կատարած  աշխատանքը ուղարկվում է դասավանդողի   էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է  այն,   իսկ աշխատանքի քննարկումը   կատարվում է  թե առցանց և թե նախապես  նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը  հնարավորություն ունի շտկելու այն:  Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի:    Սովորողի կիսամյակային  գնահատականը  ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների,  իսկ տարեկան գնահատականը  նշանակվում է  հաշվի առնելով կիսամյակային գնահատականները:

 

Բովանդակություն

4-րդ դասարան

 

Բնական թվերի հետ գործողություններ

 

  • Թվաբանական գործողությունների հատկությունների օգտագործումը հաշվառումներ

 

կատարելիս

 

  • Թվաբանական գործողությունների կատարման ստուգումը
  • Բաժանում երկնիշ, եռանիշ թվերի վրա և դրան բերվող դեպքերը
  • Բազմապատիկ
  • Բաժանարար
  • Թվերի բաժանելիությունը. 2-ի, 5-ի, 10-ի վրա բաժանելիության հայտանիշները
  • Արտադրյալի և արտադրիչի միջոցով անհայտ արտադրիչի որոշելը
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարի որոշելը
  • Բաժանարարի և քանորդի միջոցով անհայտ բաժանելիի որոշելը
  • Գործողությունների կատարման կարգն արտահայտություններում
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ
  • Մնացորդով բաժանում
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Մակերես

 

 

Կոտորակներ

 

  • Չափումներ և կոտորակներ
  • Մասեր:Մասերի համեմատումը
  • Պարզ խնդիրներ` ամբողջի մասը և ամբողջը նրա մասով գտնելու վերաբերյալ
  • Կոտորակ, համարիչ, հայտարար
  • Կանոնավոր և անկանոն կոտորակներ
  • Ամբողջ թիվը կոտորակի տեսքով ներկայացնելը
  • Երկու կոտորակների հավասարումը
  • Նույն հայտարար և նույն համարիչ ունեցող երկու կոտորակների համեմատումը
  • Պարզ խնդիրներ` թվի մասը և թիվը նրա մասով գտնելու վերաբերյալ

 

 

Մեծություններ

 

  • Սանդղակներ
  • Կոորդինատային ճառագայթ
  • Թվերի պատկերումը կոորդինատային ճառագայթների վրա
  • Թվերի համեմատումը կոորդինատային ճառագայթի միջոցով
  • Հեռավորությունը կոորդինատային ճառագայթի վրա

 

 

 

5-րդ դասարան

 

Բնական թվեր

 

  • Բնական թվի գրառումը տասական համակարգով
  • Բնական թվերի համեմատում
  • Գումարում, գումարման օրենքները
  • Հանում, հանման հատկությունները
  • Բազմապատկում, նրա օրենքները
  • Գումարման, հանման, բազմապատկման ալգորիթմները
  • Առանց մնացորդի և մնացորդով բաժանում
  • Թվային արտահայտություններ

 

 

Մեծություններ

 

  • Ուղիղ, ճառագայթ, հատված, հատվածի չափումը, երկարության չափման

 

միավորները

 

  • Կոորդինատային ճառագայթ, բնական թվերի ներկայացումը և համեմատումը կոորդինատային ճառագայթի միջոցով
  • Բազմանկյուն, բազմանկյան պարագիծը
  • Զուգահեռ , հատվող ուղիղներ
  • Ուղղահայաց ուղիղներ
  • Ողղանկյուն, ուղղանկյան մակերեսը, մակերեսի չափման միավորները
  • Ողղանկյունանիստ, նրա ծավալը, ծավալի չափման միավորները
  • Անկյուն, անկյան չափումը
  • Արագություն, դրա չափման միավորները
  • Զանգված, զանգվածի չափման միավորները
  • Ժամանակի չափման միավորները

 

 

Թվերի բաժանելիությունը

 

  • Բաժանարար և բազմապատիկ
  • Բաժանելիության հայտանիշները
  • Բնական թվի զույգությունը, բնական թվի բաժանարարները, զույգ և կենտ թվեր, պարզ և բաղադրյալ թվեր
  • Բնական թվի վերլուծումը պարզ արտադրիչների
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար, ամենափոքր  ընդհանուր    բազմապատիկ

 

Սովորական կոտորակներ

 

  • Սովորական կոտորակներ, դրանց հավասարությունը
  • Թվի մաս որոշելը և թվի որոշելը տրված մասով
  • Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  • Կոտորակների համեմատումը
  • Թվաբանական գործողություններ սովորական կոտորակների հետ

 

 

Խառը թվեր

 

  • Խառը թվեր
  • Խառը թվերի համեմատումը
  • Թվաբանական գործողություններ խառը թվերի հետ

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s